Իսրայելի իշխանությունները որոշում են ընդունել բացել Գազայի հատվածի հետ սահմանի «Էրեզ» հսկիչ անցակետը:
«Հայաստանում իրադարձությունները սրընթաց են զարգանում, ռուս-հայկական հայկական հարաբերություններում շատ հետաքրքիր ինտրիգներ կան։ Բնականաբար, այս մասին շատ եմ գրում, հաճախ եմ արտահայտվում։ Եվ նույնքան հաճախ էլ վերջին ժամանակներս սկսել եմ անձնական նամակներ ստանալ տարակուսած ընթերցողների կողմից»։
Եվրախորհրդարանի պատգամավորները պաշտպանել են Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության հետ այցագրային ռեժիմի ազատականացման շուրջ ԵՄ-ի Խորհրդի բանակցությունների գործարկումը:
«Մանգհութ» գերթայֆունը մոտենում է Ֆիլիպինների հյուսիսի կղզիներին, ռիսկի գոտում են նաեւ Թայվան կղզին եւ Չինաստանի հարավարեւելյան ծովափը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը նոր դեսպան է նշանակել Ռուսաստանում:
ԱՄՆ-ի հյուսիսարեւելյան ափին մոտեցող «Ֆլորենս» փոթորիկը հզորության մինչեւ երկրորդ կատեգորիա է թուլացել ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի:
Եվրամիությունը պետք է աշխատի Ռուսաստանի հետ կապերի վերականգնման ուղղությամբ:
Եվրամիությունը կես տարով երկրարացրել է Ռուսաստանի դեմ սահմանված անհատական պատժամիջոցները, որոնց գործողության ժամկետը լրանում է սեպտեմբերի 15-ին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 23-27-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նիստին մասնակցելուց հետո մեկնելու է Գերմանիա: Բեռլինի ոստիկանությունն արդեն ձեռնամուխ է եղել Էրդողանի անվտանգության ապահովմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներին:
Barijat թայֆունը՝ 23-րդն այս տարում, սեպտեմբերի 13-ի առավոտյան հասել է Չինաստանի Գուանդուն հարավային նահանգի Չժանցզյան քաղաք:
Սալվադորում դատարանը երկրի նախկին նախագահ Անտոնիո Սակային, որը նախագահել է 2004-2009 թվականներին, տասը տարվա բանտարկության է դատապարտել պետական բյուջեից 300 հազար դոլար վատնելու համար:
Չինաստանում ինը մարդ է զոհվել այն բանի հետո, երբ ավտոմեքենան Հունանի նահանգի Հենյան քաղաքի հրապարակում վրաերթի է ենթարկել մարդկանց բազմությանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կլինի Հայաստանում: Այս տեղեկությունը ռուսական «Известия»-ին հաստատել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ այցի հստակ ժամկետները դեռ հայտնի չեն:
Ալիեւը կարիք ունի հասկանալու, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանին գովերգելը, իսկ հետո փնովելը իրեն չեն հանձնի Արցախը, ո՛չ էլ Հայաստանի ներքաղաքական հակասությունների վրա հույս դնելով՝ նա կարող է երբեւէ հասնել մեր պաշտպանության թուլացմանը։
Հարավային Կարոլինայի շուրջ 300 հազար բնակիչներ են արդեն տարհանվել ափամերձ գոտիներից Ատլանտյան օվկիանոսի կողմից «Ֆլորենս» փոթորկի մոտենալու կապակցությամբ:
Կատալոնիայի իշխանությունները գործարկել են նոր ավտոբուս, որն ուղեւորներին փոխադրում է առանց վարորդի:
«Գաղտնալսված հեռախոսազրույցի բովանդակությունը, որքան ես տեղեկացա, ողջունելի չէ, որովհետև խոսակցությունը պտտվում է կարևոր քրեական գործի շրջանակում կատարվելիք ձերբակալությունների վերաբերյալ: ՀՀ վարչապետը փորձեց հիմնավորել այդ բովանդակությունը, թե ինչպես և ինչ կոնտեքստում՝ դա այլ հարց է»:
Տարիներ շարունակ ես լսել էի, որ գրավոր հաղորդակցություն է եղել Մուհամմեդ մարգարեի և Երուսաղեմի Հայոց պատրիարքության միջև, սակայն ոչ մի փաստաթուղթ չէի տեսել դրա վերաբերյալ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ում ղեկավարման տարիներին միջազգային տարբեր կառույցներ այդ երկրի իշխանություններին քննադատել են մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, քաղաքական հակառակորդների, լրագրողների նկատմամբ բռնաճնշումների և հետապնդումնների համար, մտահոգություն է հայտնել Հայաստանում դիկտատուրայի առաջացման առիթով:
Թուրքիայում հերթական անգամ Գերմանիայի քաղաքացի է ազատազրկվել: Գերմանական մամուլի համաձայն՝ անձը, ում անունը չի հրապարակվում, ահաբեկչական խմբավորմանն անդամակցության մեղադրանքով 9 տարի 9 ամիս ազատազրկման է դատապարտվել դեռևս 2017թ. հուլիսին:
Իրանի նախկին փոխնախագահ Էսֆանդիյար Ռահիմ Մաշայիին դատապարտել են 6,5 տարվա բանտարկության, այդ թվում՝ երկրի անվտանգությանը սպառնալիք ներկայացնելու համար:
Եվրամիությունն արտաքին քաղաքականության հարցերում պետք է որակյալ մեծամասնությամբ ընդունի առանձին որոշումներ, դրա ժամանակը եկել է:
Եվրախորհրդարանը պատմության մեջ առաջին անգամ ԵՄ-ի երկրներից մեկի՝ Հունգարիայի կառավարությանը պատժ ելու ընթացակարգ է գործարկել իշխանությունների բաժանման սկզբունքի խախտման, քաղաքական ազատությունների սահմանափակման եւ կոռուպցիայի համար, տեղեկացնում է BBC-ին:
Նյու Յորքն առաջ է անցել Լոնդոնից եւ, ըստ Global Financial Centres Index ինդեքսի, առաջին տեղն է զբաղեցրել գլոբալ ֆինանսական կենտրոնների վարկանիշում:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վստահեցնում է՝ ՀՀ զինված ուժերի՝ Սիրիա մեկնող անձնակազմում հումանիտար ոլորտի մասնագետներ են լինելու:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը սեպտեմբերի 12-ին Եվրախորհրդարանին հղած իր ուղերձի ընթացքում առաջարկել է հրաժարվել ժամերի սեզոնային փոփոխումից:
Սախալինի եւ Ճապոնիայի միջեւ կարող է կամուրջ կառուցվել, փորձագետները պետք է ուսումնասիրեն նման նախագծի շահութաբերությունը:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը սեպտեմբերի 12-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա բնակավայրից դեպի արևելք ընկած հատվածում։
Եվրամիության համար եկել է ժամանակը սուվերեն խաղորդ դառնալու միջազգային ասպարեզում՝ հաշվի առնելով ստեղծված աշխարհաքաղաքական իրադրությունը:
«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Այման ազ Զավահիրին դիմել է մուսուլմաններին՝ պատերազմի կոչելով ԱՄՆ-ի դեմ: