Կորեական թերակղզու Հարավն ու Հյուսիսը բաժանող ապառազմականացված գոտու լիակատար ականազերծման համար կարող է պահանջվել մոտավորապես 200 տարի:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այն կարծիքին է, որ Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի դիրքորոշումը իրատեսական չէ, քանի որ հազարամյակների պատմությամբ եւ ավելի քան 75-միլիոնանոց բնակչությամբ պետությունը միշտ էլ շահեր կունենա, ինչպես որ տարածաշրջանի մյուս երկրները:
Եվրոպային անհրաժեշտ է լիովին փոխել վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ եւ սկսել նրան դիտել որպես գործընկերոջ:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում առաջադրել է Ըրլ Լիցենբերգերի թեկնածությունը:
Մեկ մարդ է զոհվել, եւս երեքը՝ վերքեր ստացել Վրաստանի արեւմուտքի Փոթի քաղաքում դեռեւս չպարզված սարքի պայթելու հետեւանքով:
Իդլիբում կառավարական ուժերի գործողությունը կարող է հանգեցնել հումանիտար աղետի եւ հարեւան Թուրքիա փախստականների նոր ալիքի:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի բացառել, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Բրյուսելի եւ Լոնդոնի միջեւ ընթացող բանակցությունները կարող են ձախողվել:
Ճապոնիայում տարրական դասարանների 160 աշակերտներ եւ նրանց ուսուցիչները «Ջեբի» թայֆունի պատճառով արգելափակված են մնացել Կիոտո քաղաքի մերձակա անտառում գտնվող պանսիոնատի տարածքում:
ԱՄՆ-ն անհրաժեշտ է համարում պայքարել Սիրիայի հյուսիսում հաստատված ահաբեկիչների դեմ եւ կիսում է Մոսկվայի անհանգստությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի մոտ ժամանակներս բարելավել հարաբերությունները եվրոպական մի շարք պետությունների, այդ թվում՝ Գերմանիայի հետ:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի USS Newport News ատոմային սուզանավը, որը հանդերձված է «Թոմահավկ» թեւավոր հրթիռներով, մտել է Միջերկրական ծով:
Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը թուրքական պետական TRT հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Հայաստանում ձերբակալված և 2 ամսով կալանավորված ամերիկաբնակ թուրք Քևին (Քեմալ) Օքսուզի հարցին։
«Մոսկվան համբերատար է, բայց բարձրագույն իշխանության ներկայացուցիչների որոշ առանձին, բացառապես՝ դիվանագիտական ձևակերպումներից, ամեն դեպքում, երևում է, որ համբերությանը սահման կա: Ռուսաստանում միամիտ դիտորդներ չկան, բոլորն ամեն բան հիանալի հասկանում են»:
Թուրքիայի առևտրի նախարարությունը տվյալներ է հրապարակել ներկրման և արտահանման ծավալների մասին։
Ադրբեջանի հաշվիչ պալատի «2018 թ. հունվար-հունիս ամիսների հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վերլուծությունը և բյուջեի չափորոշիչները» փաստաթղթի համաձայն՝ երկրի պետական պարտքը գերազանցել է 10 մլրդ դոլարը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է նախագահել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Իրանի հարցով հանդիպումը:
Սիրիայում մեկ մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել Իսրայելի օդային հարվածների հետեւանքով:
Թուրքիայում հաջողությամբ իրականացվել են տեղական արտադրության «T-625» ընդհանուր նշանակության ուղղաթիռի շարժիչի առաջին փորձարկումները։ Ուղղաթիռի առաջին փորձնական թռիչքը նախատեսված է 2018թ․ սեպտեմբերի 6-ին։
Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան խնդրել է ավելի շատ ժամանակ տրամադրել Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև բանակցությունների համար` Իդլիբում ստեղծված իրավիճակը լուծելու ուղղությամբ, և ձեռնպահ մնալ ռազմական գործողությունների սաստկացումից:
Պատմության պետական թանգարանում (Մոսկվա) սեպտեմբերի 5-ից նոյեմբերի 6-ը կանցկացվի երգիչ, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Գրիգորի Լեպսին պատկանող 200 սրբապատկերների հավաքածուի ցուցահանդես:
Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն բարձրացրել է իր նախագահական վարկանիշը պետության ղեկավարի առաջիկա ընտրություններում. նրան պատրաստ է աջակցել ընտրողների 17,8 տոկոսը՝ մայիսի 13,3 տոկոսի համեմատությամբ:
«Այս բարդ ժամանակահատվածում Հայաստանը պետք է խուսափի Արևմուտքի և ահաբեկչական կազմակերպությունների հետ առճակատումից»,- ասաց Հալբախը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստեղծել է քիմիական նյութերի գնման արդյունավետ համակարգ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ժողովրդականության վարկանիշն ամենացածր մակարդակի վրա է նրա պաշտոնավարման սկզբից (2017 թվականի մայիս) ի վեր, մեկ ամսվա ընթացքում այն ընկել է 10 տոկոսային կետով՝ մինչեւ 31 տոկոս:
Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը անդրադարձել է Հայաստանում կալանավորված Թուրքիայի և ԱՄՆ քաղաքացի Քեվին (Քեմալ) Օքսուզի գործին:
Ճապոնիայում «Ջեբի» թայֆունի զոհերի թիվը հասել է վեցի, եւս 163 հոգի վիրավորվել են:
Ադրբեջանի բանակում մահացել է 18-ամյա ժամկետային զինծառայող Քենան Հասրեթ օղլու Դադաշովը: Այս մասին հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:
Պակիստանի «Թեհրիք-ե-Ինսաֆ» («Շարժում հանուն արդարության») իշխող կուսակցությունից թեկնածու Արիֆ Ալվին սեպտեմբերի 4-ին ընտրվել է երկրի 13-րդ նախագահը:
Առնվազն հինգ մարդ է զոհվել Հնդկաստանի Կալկաթա քաղաքում (Արեւմտյան Բենգալիայի նահանգ) կամրջի փլվելու հետեւանքով:
Մի քանի պայթուցիկ սարքերով անհայտ տղամարդու են ձերբակալել Կահիրեում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ: