Բաժիններ՝

«Ֆուկուսիմա-1»-ից հալված միջուկային վառելիքի դուրսբերումը կսկսվի 2021 թվականին

Ճապոնիայի էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունը դեկտեմբերի 2-ին կայացած նիստում առաջարկել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում վթարի հետեւանքների վերացման նոր ճանապարհային քարտեզ, վթար, որը տեղի ունեցավ 2011 թվականին հուժկու երկրաշարժից եւ դրան հաջորդած ցունամիից հետո, հաղորդում է NHK-ը: Ինչպես նշվում է, աշխատանքները կսկսվեն երկրորդ էներգաբլոկից, որը համարվում է «առավել խնդրահարույցը»:

Բոլոր վեց էներգաբլոկներից բանեցված միջուկային վառելիքի դուրսբերումը պլանավորվում է ավարտել մինչեւ 2031 թվականի վերջը: Նաեւ Ճապոնիայի նախարարությունը հանդես է եկել վառելիքի դուրսբերման աշխատանքների սկսվելուց առաջ նմուշներ վերցնելու համար ռոբոտներ օգտագործելու օգտին: Շահագործումից ատոմակայանը լիովին դուրս բերելու հաշվարկային ժամկետը, ըստ NHK-ի, մնացել է անփոփոխ. Ճապոնիայի իշխանությունները մտադիր են աշխատանքներն ավարտել 2041-2051 թվականներին, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս