Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը դեկտեմբերի 6-ին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս։
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի B-1B Lancer ռազմավարական ռմբակոծիչները դեկտեմբերի 6-ին հարվածներ են հասցրել Կորեայի Հանրապետության տարածքի ուսումնական թիրախներին՝ ԿԺԴՀ-ի հետ սահմանից ոչ հեռու:
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը դեկտեմբերի 13-ին կուղեւորվի Չինաստան, որտեղ այդ երկրի ղեկավարության հետ կքննարկի ԿԺԴՀ-ի հրթիռամիջուկային խնդիրը:
Արգենտինական San Juan սուզանավի նավապետը ծագած վթարի պատճառով ութ անգամ զանգահարել է ռազմածովային բազա անհետացումից ոչ շատ առաջ:
Նոբելյան հանդիսությունների շաբաթը, որի ընթացքում մեծարելու են աշխարհում ամենահայտնի գիտական մրցանակի դափնեկիրներին, դեկտեմբերի 6-ին մեկնարկել է Շվեդիայի մայրաքաղաքում:
Ֆինլանդիան դեկտեմբերի 6-ին նշում է անկախության հարյուրամյակը, տոնական միջոցառումներն սկսվել են արդեն նախօրյակին՝ դեկտեմբերի 5-ին ժամը 22-ին, Հելսինկիի քաղաքապետարանի շենքի առջեւ երկրի նախագահ Սաուլի Նիինիստյոն եւ առաջին տիկին Եննի Հաուկիոն ներկա էին հարյուր ազգային դրոշների բարձրացման արարողությանը:
Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների դեմ դեկտեմբերի 5-ի գիշերը հատուկ գործողություն է իրականացրել:
ԱԺ-ն վավերացրեց 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունից ժամանակակից սպառազինություն ձեռք բերելու մասին համաձայնագիրը:
Օլիմպիական միջազգային կոմիտեն երեքշաբթը օրը կայացրեց Հարավային Կորեայում անցկացվելիք Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից Ռուսաստանին զրկելու մասին որոշում։
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ երեկ՝դեկտեմբերի 5-ին, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հարուցել է նախադեպը չունեցող դատական քննություն Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից կայացված վճիռը չկատարելու վերաբերյալ:
Առնվազն 15 մարդ է զոհվել նոյեմբերի 25-ից Թաիլանդի հարավում շարունակվող հեղեղումներից:
Մեծ Բրիտանիայի անվտանգության ծառայությունները ձերբակալել են երկու տղամարդու, որոնք պատրաստվում էին մահափորձ կատարել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի դեմ:
«Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը կայծակի հարվածի հետևանքով ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել:
74 տարեկան հասակում վախճանվել է ֆրանսիացի ռոք երգիչ եւ կոմպոզիտոր Ջոնի Հոլիդեյը:
Բեթղեհեմում հակաամերիկյան ցույցի մասնակիցները քաղաքի փողոցներում այրել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մի քանի դիմանկարներ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը դեկտեմբերի 5-ի նիստում հաստատել է Քրիսթեն Նիլսենի թեկնածությունը ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարի պաշտոնում:
Պարսից ծոցում դիվանագիտական ճգնաժամի սկսվելուց ի վեր վեց արաբական միապետությունների (Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Օմանի, Սաուդյան Արաբիայի) առաջին գագաթնաժողովը տեւել է մեկ ժամից պակաս:
Շուրջ 38 հազար մարդու հանձնարարված է հեռանալ իրենց տներից Կալիֆոռնիայի նահանգի Վենտուրայի շրջանում մոլեգնող բնական հրդեհների պատճառով:
Եվրամիության անդամների թվում Բալթյան երկրներն առաջատարն են դարձել ալկոհոլին բաժին ընկնող սպառողական ծախսերի ցուցանիշով:
ԱՄՆ-ում աճուրդի է հանվել Միացյալ Նահանգների 16-րդ նախագահ Աբրահամ Լինկոլնի (1809-1865) գրած նամակը, որտեղ նա դատողություններ է անում ստրկության եւ դրա վերացման անհրաժեշտության թեմայով։
2017 թվականի հունվարից մինչեւ հոկտեմբեր Թուրքիա է ժամանել Վրաստանի 2,1 մլն քաղաքացի:
«Եթե մի կողմ դնենք Վիեննան, կան այդ համաձայնագրերը, շատ ավելի վաղուց, պետք է պարտադրել իրականացնել այն, ինչ նախատեսված է դրանցով: Միջնորդները կարող են դա անել»:
«Կարծում եմ, եթե «second track»-ը չօգնի, ապա բացարձակ չի խանգարելու։ Թուրքիան այսօր լուրջ խնդիր ունի՝ իր գրեթե բոլոր հարևանների հետ ունի շատ բարդ ու վատ հարաբերություններ»։
Թուրքիան պետք է անցում կատարի ոսկով արտահայտված դրամական միավորի: Այս տեսակետն է հայտնել անվանի ամերիկացի տնտեսագետ, ԱՄՆ-ի Ջոն Հոփքինսի համալսարանի պրոֆեսոր Սթիվ Հանքեն՝ հիշեցնելով, որ 2008թ. հետո թուրքական լիրան շարունակաբար արժեզրկվում է:
Վերջապես ԱՄՆ-ի նախագահին հաջողվեց խոշոր հաղթանակ տանել՝ Սենատում անցկացնելով հարկերի կրճատման իր նախաձեռնությունը:
Միացյալ Նահանգների Facebook ընկերությունը, որը դեկտեմբերի 4-ին նոր գրասենյակ է բացել Լոնդոնի Oxford Street գլխավոր առեւտրական փողոցից ոչ հեռու, մտադիր է 2018 թվականին Մեծ Բրիտանիայում 50 տոկոսով ավելացնել հաստիքակազմը եւ նոր շենքում տարածք տրամադրել սկսնակ տեխնոլոգիական ընկերությունների:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթեյան էջում գրել է, որ այն մեղադրանքները, թե իբր ինքը խնդրել է Ջեյմս Քոմիին դադարեցնել Մայքըլ Ֆլինի և Ռուսաստանի դեսպանի միջև կապերի առնչությամբ հետաքննությունը, չեն համապատասխանում իրականությանը, և Ջեյմս Քոմին ստում է:
Իսպանիայի իշխանությունները գրեթե 6 տոննա կոկաին են առգրավել Ալխեսիրաս քաղաքում:
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը 2017-ի «Տարվա մարդ» է դարձել Time հանդեսի ընթերցողների առցանց քվեարկության արդյունքներով։
Եվրամիությունը հաստատել է 17 օֆշորներից բաղկացած սեւ ցուցակը, որոնց նկատմամբ հետագայում կարող են պատժամիջոցներ կիրառվել: