Բաժիններ՝

Մոսկվան և Անկարան քննարկել են Լիբիայի իրադրությունը

ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինը եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները թուրքական կողմի հետ քննարկել են մարտական գործողությունների շուտափույթ դադարեցումը Լիբիայում: Այդ մասին ասվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ:

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինի գլխավորությամբ Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունը՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ, հուլիսի 21-22-ին Անկարայում կոնսուլտացիաներ է անցկացրել Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալի գլխավորությամբ թուրքական տարբեր գերատեսչությունների ղեկավարության հետ:

«Մանրամասնորեն քննարկվել են մերձավորարեւելյան տարբեր ասպեկտներ՝ շեշտը դնելով Լիբիայում մարտական գործողությունների շուտափույթ դադարեցման եւ երկարաժամկետ կարգավորման ապահովման խնդիրների վրա»,-ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ: Լիբիայում շարունակվում է դիմակայությունը Ֆայեզ Սարաջի Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ), որը ղեկավարում է Տրիպոլին եւ երկրի արեւմուտքի տարածքները, եւ մարշալ Խալիֆ Խաֆթարի հրամանատարությամբ Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) միջեւ, որը համագործակցում է արեւելքում նիստեր գումարող խորհրդարանի հետ: ԱՀԿ-ին աջակցում է Թուրքիան, իսկ ԼԱԲ-ին՝ Եգիպտոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս