Բաժիններ՝

«Երբ տեսնում եմ, որ մարդիկ ծնկի են գալիս ԱՄՆ օրհներգի ժամանակ, ինձ համար խաղն ավարտվում է»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիսել է իր կարծիքը Black Lives Matter-ի առաջխաղացման վերաբերյալ:

«Ես անհամբերությամբ սպասում եմ «կենդանի» սպորտին։  Բայց ամեն անգամ, երբ ես ականատես եմ լինում մի խաղացողի, ով ծնկի է գալիս ԱՄՆ օրհներգի ժամանակ, ինչը մեր երկրի և մեր դրոշի նկատմամբ մեծ անհարգանքի նշան է, խաղն ինձ համար ավարտվում է»,- գրել է Թրամփը Twitter-ում:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ չի դիտելու երկրի ազգային հավաքականի հանդիպումներն այն բանից հետո, երբ ֆեդերացիային թույլատրել են ծնկի գալ օրհներգի ժամանակ:

Իր հերթին, ԱՄՆ-ի հավաքականի խաղացող Մեգան Ռապինոն բազմաթիվ անգամներ քննադատել է գործող նախագահին:

Ծնկի են եկել նաև NFL-ի, ամերիկյան ֆուտբոլի ամենաուժեղ լիգայի խաղացողները:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս