Բաժիններ՝

Աֆղանստանում յոթ ուժային է զոհվել պայթյունի հետևանքով. Tolo News

Աֆղանստանի Ուրուզգան կենտրոնական նահանգում յոթ ուժային է զոհվել պայթյունի հետեւանքով: Այդ մասին հաղորդել է Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով նահանգապետի ներկայացուցիչ Զարգայ Իբադիին: Հաղորդվում է, որ Ուրուզգանի Խասի շրջանի ոստիկանության ղեկավար Դադ Ղուլը եղել է ճանապարհամերձ ռումբի պայթյունի հետեւանքով զոհվածների թվում:

Աֆղանստանում ընթանում է կառավարական ուժերի եւ «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը, որը, ըստ վերջին տվյալների,. վերահսկում է երկրի տարածքի մոտավորապես 50 տոկոսը: Դրան զուգահեռ Աֆղանստանում իր ազդեցությունն ուժեղացնում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Երկրի ամբողջ տարածքում գործողություններ են իրականացվում ահաբեկչության դեմ: Աֆղանստանում խորհրդարանական ընտրությունները պլանավորված են հոկտեմբերի 20-ին. դրանք կանցկացվեն երկամյա հետաձգումից հետո, ինչը կապված էր երկրի անկայուն իրադրության հետ: Վերջին անգամ Աֆղանստանում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել 2010 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս