Բաժիններ՝

Լուիսվիլում 68 մարդ է ձերբակալվել ցույցերի ընթացքում

ԱՄՆ-ի Լուիսվիլ քաղաքի (Քենտուկիի նահանգ) ոստիկանությունն օգոստոսի 25-ին 68 մարդ է բերման ենթարկել ցույցի ընթացքում, որը կազմակերպվել էր աֆրոամերիկուհի Բրիոնա Թեյլորի աղմկահարույց մահվան կապակցությամբ: Այդ մասին հաղորդել է CNN հերուստաընկերությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Քաղաքի ոստիկանության պետի պաշտոնակատար Ռոբերտ Շրյոդերի խոսքով՝ բողոքները հիմնականում եղել են խաղաղ, բայց ցուցարարների մի մեծ խումբ դուրս է եկել երթեւեկելի մաս եւ դժվարացրել տրանսպորտի երթեւեկությունը: Նրանք, ովքեր անտեսել են իրավապահ մարմինների ներկայացուցիչների նախազգուշացումը մայթին մնալու անհրաժեշտության մասին, ձերբակալվել են: Նրանց կառաջադրվեն երթեւեկելի մասում խոչընդոտների ստեղծման եւ հասարակական կարգի խախտման մեղադրանքներ: Ինչպես նշում է հեռուստաընկերությունը, ենթադրվում է, որ օգոտոսի 25-ին տեղի ունեցած բողոքներն այս պահին դարձել են քաղաքում խոշորագույն ցույցերը Թեյլորի մահվանից հետո:

Մարտի 13-ին երեք ոստիկաններ մտել են բնակարան, որտեղ, ինչպես նրանք են ենթադրել, թմրանյութեր են պահվել: Այնտեղ են գտնվել Թեյլորը եւ նրա ընկերը: Վերջինս փոխհրաձգություն է սկսել ոստիկանների հետ, որի ընթացքում քնած Թեյլորն սպանվել է: Դեպքը գրավել է զանգվածային լրատվամիջոցների եւ իրավապաշտպան կազմակերպությունների մեծ ուշարդությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս