
Աֆղանստանում առնվազն 30 մարդ է զոհվել հեղեղման հետեւանքով. AFP

Առնվազն 30 մարդ է զոհվել Աֆղանստանի արեւելքի Չարիքար քաղաքում (Փարվանի նահանգի վարչական կենտրոն) սաստիկ տեղատարափ անձրեւների հարուցած հեղեղման հետեւանքով: Այս մասին հաղորդել է France-Presse (AFP) գործակալությունը՝ վկայակոչելով Աֆղանստանի իշխանություններին:
Իր հերթին, TOLOnews հեռուստաալիքը հայտնել է նահանգի տարածքում տարերքի 25 զոհերի եւ 60 տուժածների մասին: Հեռուստաալքի տվյալներով՝ զոհվածների մեծ մասը կանայք են եւ երեխաներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: