Ռուսաստանը հնարավոր է համարում Թուրքիայի հետ ուղղաթիռի համատեղ արտադրությունը
Ռուսական պետական պաշտպանական արդյունաբերության կազմակերպության` «Rostec»-ին կից «Vertolety Rossii» հոլդինգի գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգինսկին հայտարարել է, որ իրենք բաց են Թուրքիայի հետ ուղղաթիռների արտադրության հարցով համագործակցելու համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Բոգինսկին նախ հիշեցրել է, որ 2019-ին Ռուսաստանը Թուրքիային 3 միավոր Ka-32 բազմաֆունկցիոնալ ուղղաթիռ է մատակարարել, որոնք օգտագործվում են հրդեհաշիջման աշխատանքների համար։
«Մեր ստացած տեղեկությունների համաձայն՝ դրանք բավական բարձր արդյունավետություն են ցույց տալիս։ Սա համագործակցության 1-ին քայլն է։
Ռուս պաշտոնյան ավելացրել է, որ Թուրքիան ու Ռուսաստանը կարող են համագործակցել նաև ուղղաթիռների տեխնոլոգիաների և արտադրության ոլորտում։
«Մենք բաց ենք Թուրքիայի հետ տեխնոլոգիաների ու արտադրության ոլորտում համագործակցության համար։ Խնդիրը կապված է շուկայում տիրող իրավիճակի ու արտադրվող արտադրանքի ապագայի հետ։ Պատրաստ ենք քննարկել այս ոլորտում մեր համագործակցությունը»,- ասել է Բոգինսկին։
Հիշեցնենք, որ Բոգինսկին անցյալ տարի Մոսկվա այցելած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Թուրքական ավիացիայի ու տիեզերագնացության արդյունավերության ընկերության արտադրած պահեստամասերը կարող են օգտագործվել Ռուսաստանում։
«Ռուսաստանը հնարավոր է համարում նաև Թուրքիայի հետ համատեղ ուղղաթիռի արտադրությունը»,- ավելացրել է Բոգինսկին։