Բաժիններ՝

Թրամփը քաղաքացիություն ստանալու արարողություն է անցկացրել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 25-ի ուշ երեկոյան մասնակցել է նոր ամերիկացի քաղաքացիների հպատակագրման արարարողությանը, որը կայացել է Սպիտակ տանը Հանրապետական կուսակցության ազգային նախընտրական համագումարի շրջանակում:

Քաղաքացիության ընդունման այդ հանդիսավոր արարողութունը, որը վաղօրոք չէր ծանուցվել ո՛չ ԱՄՆ-ի վարչակազմի, ո՛չ էլ Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի կողմից, անցկացրել է ներքին անվտանգության նախարարի պաշտոնակատար Չեդ Վուլֆը:

Թրամփը նույն օրն ավելի վաղ հայտարարել էր Վուլֆի թեկնածությունը ներքին անվտանգության նախարարության ղեկավարի պաշտոնում առաջադրելու եւ այն ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատ հաստատման ուղարկելու մտադրության մասին: Տեղական ժամանակով ժամը 22-ից (Երեւանի ժամանակով օգոստոսի 26-ի 06:00-ից) հետո Թրամփի ներկայությամբ ամերիկյան քաղաքացիություն է ստացել հինգ մարդ. Բոլիվիայից, Լիբանանից, Հնդկաստանից, Սուդանից եւ Գանայից սերածներ, ովքեր վերջին տարիներին մշտապես բնակվել են ԱՄՆ-ում:

Արարարողությունն ուղիղ եթերով հեռարձակել են ԱՄՆ-ի մի քանի՝ նորությունների հեռուստաալիքներ: Այն նաեւ ցուցադրել են համագումարի պաշտոնական ինտերնետ-կայքում: Թրամփը շնորհավորել է ԱՄՆ-ի նորաթուխ քաղաքացիներին՝ ասելով, որ ուրախ Է ողջունել «նոր անդամներին» «հիանալի ամերիկյան ընտանիքում»:

«Ինձ համար պատիվ է լինել ձեր նախագահը»,- ասել է Թրամփը, ում Հանրապետական կուսակցությունն օգոստոի 24-ին պաշտոնապես հաստատեց որպես իր թեկնածու այժմյան ընտրություններում: ԱՄՆ-ում հեռրթական նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին:

Թրամփի մրցակիցը կլինի Ջոզեֆ Բայդեը, որը ներկայացնում է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս