Բաժիններ՝

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ Պետդեպի հայտարարությանը

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է «ՀԱՄԱՍ» իսլամիստական շարժման անդամների հետ նախագահ Էրդողանի հանդիպումների վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

ԱՄՆ Պետդեպը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները բացարձակ չի խրախուսում Ստամբուլում ՀԱՄԱՍ-ի երկու առաջնորդների հետ օգոստոսի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը:

Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ էլ մասնավորապես ասվում է.

«ԱՄՆ-ն չափն անցնող հայտարարություն է արել մեր նախագահի կողմից ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին ընդունելու վերաբերյալ: Այդ հայտարարությունն ամբողջապես մերժում ենք»:

Թուրքիան պնդել է, որ քանի դեռ ԱՄՆ-ն «Պաղեստինի օրինական ներկայացուցիչ համարվող ՀԱՄԱՍ-ին ահաբեկչական է որակում,  դա չի խթանելու խաղաղության և կայունության  հաստատմանն ուղղված ջանքերին  տարածաշրջանում։

Հիշեցնենք, որ Պետդեպի հայտարարության մեջ նշվել էր. «Էրդողանի մշտական շփումներն այդ ահաբեկչական կազմակերպության հետ ծառայում են միայն միջազգային հանրությունից Թուրքիայի մեկուսացմանը, վնաս են հասցնում պաղեստինյան ժողովրդի շահերին և խափանում են Գազայում իրականացվող ահաբեկչական հարձակումները կանխելու գլոբալ ջանքերը:
Մենք շարունակում ենք մեր անհանգստությունը հայտնել թուրքական կառավարության և ՀԱՄԱՍ-ի միջև ամենաբարձր մակարդակի հարաբերությունների վերաբերյալ: Այս տարի արդեն 2-րդ անգամ է նախագահ Էրդողանը Թուրքիայում ողջունում ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը, 1-ին հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 1-ին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս