Բաժիններ՝

Ուղղաթիռը վթարային վայրէջք է կատարել Սոչիի լեռներում

Սոչիում ուղղաթիռը վթարային վայրէջք է կատարել Աիբգա լեռնաշղթայի շրջանում, որտեղ, ըստ նախնական տվյալների, գտնվում էր չորս մարդ: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հաղորդել է լրատվական մի աղբյուր:

Ըստ նրա, խոսքը մի օդաչուի եւ երեք ուղեւորի մասին Է: Գործակալության զրուցակիցը հավելել է, որ թռիչքի է պատրաստվում Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հարավային կենտրոնի ուղղաթիռը:

«Ինտերֆաքս»-ը դեռ չի ստացել ուղղաթիռի վթարային վայրէջքի մասին տեղեկատվության պաշտոնական հաստատումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս