Լիբանանը մտադիր է բողոք ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ Իսրայելի ավիահարվածների պատճառով
Լիբանանի Պաշտպանության բարձրագույն խորհուրդը որոշել է բողոք ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ հանրապետության սահմանի շրջանում Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածների պատճառով: Այս մասին հայտնել է Al-Jazeera հեռուստաալիքը:
«Արտաքին գործերի նախարարին հանձնարարվել է բողոք ներկայացնել Անվտանգության խորհուրդ՝ օգոստսի 25-ին (Լիբանանի) հարավային սահմանների վրա Իսրայելի հարձակումների վերաբերյալ»,-ասված է զինվորական գերատեսչության հայտարարության մեջ:
Օգոստոսի 26-ին ավելի վաղ զինվորականները հայտնել են, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) օգոստոսի 25-ի երեկոյան ավիահարվածներ է հասցրել շիաների «Հըզբոլլահ» կազմակերպության դիտակետերին Լիբանանի հետ սահմանի մոտ՝ ի պատասխան հրաձգության:
Միջադեպի առնչությամբ Իսրայելի վարչապետ Բենիամին նաթանյահուն հայտարարել է, որ «Հըզբոլլահը» հերթական անգամ Լիբանանին վտանգի է ենթարկում իր ագրեսիայի պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: