Չավուշօղլու․ «Հունաստանին խորհուրդ եմ տալիս հրաժարվել երեսառածությունից»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Արևելյան Միջերկրականի հետ կապված Հունաստանի քաղաքականությունը երեսառածություն է որակել և Աթենքին խորհուրդ տվել հրաժարվել դրանից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Չավուշօղլուն այս հայրատարարությունն արել է Անկարայում Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Չավուշօղլուն նախ մեղադրել է Հունաստանին ու Կիպրոսին մաքսիմալիստական թեզերով առաջնորդվելու և Արևելյան Միջերկրականում միակողմանի և անհանդուրժող գործողությունների մեջ։

«Այդպիսով Արևելյան Միջերկրածովում լարվածությունը խորացնողը մենք չենք, այլ Հունաստանն ու Կիպրոսի հունական մասը»,- ասել է Չավուշօղլուն՝ Հունաստանի կողմից Միջերկրականում անցկացվող զորավարժությունն էլ ներկայացվելով իբրև իր ասածի հաստատում։

Իսկ ահա Թուրքիայի կողմից Միջերկրականում անցկացվող զորավարժությունները շրջանցած Չավուշօղլուն հետևյալ կերպ է դիմել հույներին. «Հունաստանին մի այսպիսի խորհուրդ եմ ուզում տալ։ Հրաժարվեք այս երեսառածությունից»։

Թուրք նախարարը հույներին հորդորել է «որոշ երկրների ուղղորդումներին հետևելով» իրենց ռիսկի չենթարկել, քանի որ եթե շարունակ հայտարարել, զորավարժությունների ու իրենց իրավունքների մասին, ապա Անկարան էլ անվարան կերպով կանի այն, ինչ անհրաժեշտ է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31