Բելառուսում օգոստոսի 25-ի բողոքներց հետո 51 մարդ է ձերբակալվել
Շուրջ 16 750 մարդ է մասնակցել Բելառուսում խաղաղության, անվտանգության եւ անդորրի պաշտպանության միջոցառումներին: Օգոստոսի 26-ին այդ մասին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) մամուի ծառայությունը:
«Խաղաղության, անվտանգության եւ անդորրի պաշտպանության միջոցառումներին մասնակցել է առնվազն 16 750 մարդ: Առավել ակտիվորեն՝ Բրեստի եւ Գրոդնոյի մարզերում, ինչպես նաեւ մայրաքաղաքում եւ Մինսկի մարզում»,- ասված է հաղորդագրության մեջ: ՆԳՆ-ում հավելել են, որ բողոքի ակցիաների մասնակիցների թիվը չի գերազանցել 4 800-ը, 51 մարդ բերման է ենթարկվել:
«Հանրահավաքների ամենից շատ մասնակիցներ եղել են Մինսկում, Բրեստում եւ Մոլոդեչնոյում»,- ասված Է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Բելառուսում ընտրությունները կայացել են օգոստոսի 9-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալներով՝ 80,10 տոկոս ձայներով հաղթանակ է տարել Լուկաշենկոն: Երկրորդ տեղն զբաղեցրել է Սվետլանա Տիխանովսկայան, որը հավաքել է 10,12 տոկոս: Այդ ֆոնին երկրում սկսվել են քվերակության արդյունքներին չհամաձայնվողների բողոքի զանգվածային ակցիաներ: Առաջին օրերին այդ ակցիաներն ուղեկցվել են իրապահ մրմինների աշխատակիցների հետ ընդհարումներով:
Ներքգործնախարարության տեղեկատվությամբ՝ ձերբակալվել է 6 հազարից ավելի մարդ, տուժել են մի քանի տասնյակ՝ կարգի պահապաններ եւ բողոքավորներ: Ավելի ուշ իշխանությունները խոստովանել են չորս մարդու մահը, բայց, քննչական մարմինների վարկածով՝ նրանցից սոսկ մեկն է զոհվել անմիջականորեն բողոքի ակցիաների ժամանակ: Ընդդիմությունը պնդում Է, որ զոհվածներն ամենանքիչը վեցն են, իսկ եւս տասնյակ մարդիկ անհայտ կորել են, հաղորդել է ՏԱՍՍ-ը: