Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա. նա կհետևի Կարսում զորավարժությունների վերջին փուլին
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր մեկնել է Թուրքիա, հայտնում է երկրի ՊՆ մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն՝ Հասանովը կհետևի «Ձմեռ-2021» զորավարժությունների վերջին փուլին, որն անցկացվում է Թուրքիայի տարածքում գտնվող Կարս քաղաքում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքիան ու Ադրբեջանը փետրվարի 1-12-ը` Կարսում անցկացնում են «Ձմեռ-2021» համատեղ զորավարժությունները:
Դրանցում ներգրավված են տանկային ու հրետանային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, ինչպես նաև հատուկջոկատայինների ստորաբաժանումներ:
Ըստ Թուրքիայի ՊՆ կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության՝ գործողության նպատակն է «համատեղ օպերացիաների ժամանակ համագործակցության ու համակարգման ապահովումը, սպառազինության ու տրանսպորտային միջոցների աշխատունակության ստուգումը»։