Բաժիններ՝

Իրանում սկսել են «Սպուտնիկ V»-ի պատվաստումները

Փետրվարի 9-ին Իրանն սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստումները՝ օգտագործելով երկրում առաջին հասանելի պատվաստանյութը՝ ռուսաստանյան «Սպուտնիկ V»-ն։

Պատվաստանյութը ներարկել են Իրանի առողջապահության նախարարի որդուն: Պատվաստման մեկնարկը տվել է երկրի նախագահ Հասան Ռոհանին, հեռարձակումն իրականացրել է իրանական հեռուստատեսությունը: Չնայած այն բանին, որ երկրում իրականացվում են սեփական պատվաստանյութերի մշակումներ, Իրանի իշխանությունները որոշել են պատվաստումների մի մասն անցկացնել արտասահմանման պատրաստուկների օգնությամբ, որոնցից առաջինը դարձել է Գամալեայի անվան գիտահետազոտական ինստիտուտի արտադրանքը:

Ավելի վաղ Իրանի առողջապահության նախարարության ղեկավար Սայիդ Նամաքին հայտնել էր, որ առաջին հերթին պատվաստում կստանան բժիշկները, որոնք աշխատում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Ավելի ուշ պլանավորվում է պատվաստումը տարածել տարեց մարդկանց եւ հիվանդություններ ունեցող մարդկանց վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս