
ԱՄՆ-ում հետաքննում են ծովային հետևակի զորակազմի ռազմակայանից պայթանյութի կորստի գործը. CNN

Ամերիկացի զինվորականները հետաքննում են պայթանյութի կորստի գործը Թուենթինայն փալմս քաղաքի (Կալիֆոռնիայի նահանգ) մերձակայքում ԱՄՆ-ի ծովային հետեւակի զորակազմի ռազմակայանից: Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի քննչական վարչության ներկայացուցիչ Ջեֆ Հյուսթոնին:
Նրա խոսքով՝ համապատասխան հետաքննությունն սկսվել է անցյալ շաբաթ: Ըստ որում Հյուսթոնը մանրամասներ չի հայտնել այն բանի վերաբերյալ, թե ինչ տիպի եւ քանակության պայթանյութի մասին է խոսքը: «Շարունակվող հետաքննության պատճառով ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի քննչական վարչությունն իրավունք չունի մեկնաբանելու, հավաստելու կամ հերքելու այն տեղեկությունները, որոնք առնչություն ունեն դրա հետ»,- մեջբերում է նրա խսքը CNN-ը:
Ավելի վաղ KABC հեռուստաալիքը նշել է, որ խոսքը կարող է վերաբերել ռազմական նշանակության առնվազն 4,5 կիլոգրամ պայթանյութի կորստին: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ կորուստը հայտնաբերվել է երկու շաբաթ առաջ ընդգրկուն զինավարժանքների ընթացքում, որրոնք այդ ռազմակայանում տեղի են ունենում հունվարի 15-ից: Սպասվում է, որ դրանք կավարտվեն փետրվարի 18-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: