Բաժիններ՝

Գերմանիայում COVID-19-ի դեպքերի թիվը մոտեցել է 2,3 միլիոնի

Գերմանիայում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թվաքանակը մոտեցել է 2,3 միլիոնի նշագծին: Այդ մասին հաղորդել է Ռոբերտ Կոխի ինստիտուտը, որը մտնում է ԳԴՀ-ի առողջապահության նախարարության կառույցի մեջ եւ հետեւում է համաճարակաբանական իրադրությանը: Մասնագետների տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գերմանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 8072 դեպք, ընդհանուր առմամբ հիվանդացել է 2 միլիոն 299 հազար 996 մարդ:

Գերմանիայում COVID-19-ի զոհերի թիվը մեկ օրում ավելացել է 813-ով եւ հասել 62 հազար 969-ի: Ապաքինվել է գրեթե 2,1 մլն մարդ: Կոխի ինստիտուտը փետրվարի 9-ին հաղորդել է, որ ԳԴՀ-ի 1 միլիոնից ավելի բնակիչներ ստացել են կորոնավիրուսի դեմ երկու պատվաստ, որոնք անհրաժեշտ են իմունիտետի ձեւավորման համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս