ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի էսկադրային ականակիրները դուրս են եկել Սև ծովից
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Porter եւ Donald Cook էսկադրային ականակիրները դուրս են եկել Սեւ ծովի ջրատարածքից ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ գործընկերների հետ 17-օրյա գործողություններից հետո: Այդ մասին փետրվարի 10-ին հաղորդել է Կիեւում ամերիկյան դեսպանության մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ Ուկրաինայի ռազմածովային ուժերը ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավերի հետ համատեղ վարժանքներ են անցկացրել Սեւ ծովի ջրատարածքում:
«ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Porter եւ Donald Cook էսկադրային ականակիրները դուրս են եկել Սեւ ծովից ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ գործընկերների հետ 17-օրյա գործողություններից հետո»,-ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ, որը զետեղվել է Twitter-ում:
Ինչպես ավելի վաղ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ՆԱՏՕ-ում օգտվում են առիթից՝ Ռուսաստանի սահմանների մերձակայքում ավելի շատ տեխնիկա եւ գումարտակ տեղակայելու համար, հիանալի գիտենալով, որ Մոսկվան որեւիցե մեկի վրա հարձակվելու պլաններ չունի:
«Ռուսաստանյան սպառնալիքի» մասին հայտարարությունները պարբերաբար հնչում են արեւմտյան, ամենից հաճախ մերձբալթյան երկրների եւ Լեհաստանի, քաղաքական գործիչների շուրթերից: ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենն ավելի վաղ հայտարարել էր, որ դաշինքին անդամակցելու համար Ուկրաինայից պահանջվում է հասնել մի շարք չափանիշների, որոնց իրականացման վրա մեծ քանակությամբ ժամանակ կգնա:
Փորձագետները կարծում են, որ Կիեւը չի կարողանա ՆԱՏՕ-ի անդամակցությանը հավակնել առաջիկա 20 տարում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: