Սի Ծինպինը Չինաստանի և ԱՄՆ-ի դիմակայությունն աղետ է համարել ամբողջ աշխարհի համար
Չինաստանի եւ Միացյալ Նահանգների առճակատումն աղետ է ինչպես երկու երկրների, այնպես էլ ամբողջ աշխարհի համար: Փետրվարի 11-ին այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում։
«Չին-ամերիկյան համագործակցությունը կարող է հանգեցնել կարեւոր շատ իրադարձությունների, որոնք օգուտ կբերեն ինչպես երկու երկրներին, այնպես էլ ամբողջ աշխարհին»,- մեջերում է նրա խոսքը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
«ՉԺՀ-ի եւ ԱՄՆ-ի դիմակայությունն, անտարակույս, աղետ է ինչպես երկու երկրների, այնպես էլ ամբողջ աշխարհի համար»,- ընդգծել է Սի Ծինիպինը: Նրա խոսքով՝ ՉԺՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ համագործակցությունն օգուտ կբերի երկու երկրներին, իսկ պայքարը կվնասի երկուսին էլ: Սի Ծինպինը նշել է, որ ներկայումս չին-ամերիկյան հարաբերությունները գտնվում են կարեւոր փուլում: Ինչպես նշել է նա, օժանդակությունը չին-ամերիկյան հարաբերությունների առողջ եւ կայուն զարգացմանն ինչպես երկու երկրների, այնպես էլ ամբողջ միջազգային հանրակցության ընդհպանուր ակնկալությունն է:
«Երկու երկրները պետք է ջանքեր գործադրեն եւ շարժվեն միմյանց ընդառաջ, բռնեն դիմակայության եւ հակամարտությունների բացակայության, փոխադարձ հարգանքի եւ փոխշահավետ համագործակցության (դիրքորոշում), կենտրոնանան համագործակցության, չին-ամերիկյան հարաբերություննիերի կայուն զարգացման, երկու երկրների ժողովուրդների համար օգուտների ապահովման վրա»,- նշել է ՉԺՀ-ի նախագահը:
Նա նաեւ նշել է, որ Չինաստանը եւ ԱՄՆ-ը պետք է աջակցեն համավարկի դեմ գլոբալ պայքարին, համաշխարհային տնտեսության վերականգնմանը, պահպանեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը:
«Ներկայիս՝ անորոշութայմբ լի իրադրությունում Չինաստանը եւ ԱՄՆ-ը՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ կրում են առանձնահատուկ միջազգային պատասխանատվություն եւ պարտավոություններ: Կողմերը պետք է հետեւեն ժամանակի միտումներին, միասին խաղաղություն եւ կայունություն ապահովեն Ասիա-խաղաղօվկիանսյան տարածաշրջանում, պատմական ավանդ ներդնեն խաղաղության եւ կայունության օժանդակմանն ամբողջ աշխարհում», եզրափակել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: