Բաժիններ՝

ԵՄ-ն կքննարկի հասցեական պատժամիջոցները Մյանմայի զինվորականների նկատմամբ

Մյանմայում զինվորականների հեղաշրջման կապակցությամբ Եվրոպական միությունը հասցեական պատժամիջոցների լրացուցիչ տարբերակներ է քննարկում մասնավոր անձանց եւ այն ձեռնարկությունների նկատմամբ, որոնք պատկանում են այս երկրի զինվորականներին: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ փետրվարի 9-ին ելույթ ունենալով Եվրախորհրդարանի լիագումար նիստում: Բորելը նշել է, որ Մյանմայի բնակչությունը «մեղավոր չէ եւ ենթակա չէ պատժի»:

Մյանմայի հարցով հնարավոր պատժամիջոցները կքննարկեն փետրվարի 22-ին՝ ԵՄ-ի արտաքին գործերի խորհրդի կողմից: Փետրվարի 1-ին Մյանմայի զինվորականները երկրում արտակարգ դրություն են հայտարարել մեկ տարի ժամկետով: Բոլոր լիազորությունները հանձնվել են զինված ուժերի հրամանատարությանը: Ժողովրդավարորեն ընտրված նոր խորհրդարանի առաջին նիստը չեղարկվել է, ձերբակալվել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ նախագահ Վին Մյինը եւ պետական խորհրդական Աուն Սան Սու Չժին: Հեռուստաալիքները փակվել են, ինչպես նաեւ արգելափակված է Facebook-ը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս