Բաժիններ՝

Սակարանում հեղուկացված գազի գինը գերազանցել է պատմական ռեկորդը

Հեղուկացված ածխաջրածնային գազերի (ՀԱԳ) արժեքը, որոնք օգտագործվում են որպես գազամոտորային եւ կենցաղային վառելիք, փետրվարի 9-ին կայացած սակարկություններում թռել է մինչեւ մեկ տոննայի դիմաց 34,55 հազար ռուբլի՝ նորացնելով 2018 թվականի աշնանը հասած պատմական առավելագույնը:

Դա հետեւում է Սանկտ Պետերբուրգի միջազգային ապրանքա-հումքային սակարանի տվյալներից:

Միայն փետրվարի 9-ին ՀԱԳ-ի սակարանային գինն աճել է 7,7 տոկոսով: Տարեսկզբից ի վեր գինն ավելացել է 46 տոկոսով: 2018 թվականի սեպտեմբերին ՀԱԳ-ի գինը հասել է մինչեւ 1 տոննայի դիմաց 34,3 հազար ռուբլու:

Ռուսաստանի քաղաքների բնակիչները տակավին անցյալ տարվա աշնանը գանգատվում էին բալոններով գազի գների 40–50-տոկոսանոց աճից: Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը (ԴՀԾ) պլանավորել է սահմանել կենցաղային գազի գների ժամանակավոր պետական կարգավորում, բայց առայժմ որոշում չի ընդունվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս