
Չիլիում բժշկական կենտրոնից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ են գողացել

Չիլիի դատախազությունը հետաքննում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր գողանալու գործը, որը հայտնաբերվել է նախօրյակի ուշ երեկոյան: Այդ մասին հաղորդել է BioBIoChile ռադիոն: Խոսքը Sinovac չինական արտադրության 40 պատվաստանյութերի մասին է:
Դրանք հափշտակել են երկրի կենտրոնական մասում գտնվող Կուրիկո քաղաքի բժշկական կենտրոնից: Ներկայում Չիլիում COVID-19-ի դեմ զանգվածային պատվաստում է ընթանում: Պատրաստուկը նախատեսված էր մեծահասակների եւ բժիշկների համար: Դատախազության հետաքննության հետ միաժամանակ սկսվել է վարչական եւ ներքին հետաքննություն՝ տեղական իշխանությունների մակարդակով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: