Բաժիններ՝

Ադրբեջանը պետք է թույլ տա, որ մենք գնանք Դադիվանք, և ցավն այն է, որ մենք դրան համաձայնում ենք. Տեր Հովհաննես. tert.am

Այո, Ադբրեջանը պետք է մեզ թույլ տա, որ մենք գնանք Դադիվանք և ցավն այն է, որ մենք դրան համաձայնում ենք: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարտակերտի շրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը:

Տեր Հովհաննեսը շատ բան չցանկացավ ասել, բայց, ըստ նրա, բնականաբար, վտանգվում է հայերի անվտանգությունը. «Պիտի ստուգեն քաղաքացիների ինքնությունը, ընտանիքի անդամներին, ամուսնու, հոր մասին, որտեղ են կռվել, ինչ պաշտոն ու շքանշան ունի: Այս ամբողջ ինֆորմացիան կստանան, կթույլատրեն, հետո այնտեղ կբռնեն, կասեն, թե ահաբեկիչ են բռնել: Սա է ամբողջ խնդիրը և մեր իշխանավորները սա չեն հասկանում»:

Քահանան նշեց՝ Դադիվանքում հիմա կոնկրետ վանահայր չկա, բայց հերթափոխով ծառայող հոգևորականներ կան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս