ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները հանդիպում կանցկացնեն Գազայի հատվածում տիրող իրավիճակի շուրջ
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը մայիսի 18-ին ԵՄ արտգործնախարարների տեսակոնֆերանս կանցկացնի պաղեստինա-իսրայելական սրացման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Իսրայելի և Պաղեստինի միջև շարունակվող սրացման, քաղաքացիական զոհերի անընդունելի քանակի կապակցությամբ ես երեքշաբթի հրավիրում եմ արտգործնախարարների արտահերթ տեսակոնֆերանս»,-գրել է Բորելը թվիթերում:
Նրա խոսքով ՝ նախարարները կքննարկեն, թե ինչպես կարող են նպաստել բռնությունների դադարեցմանը:
Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Բախումների սկզբից ի վեր Գազայի հատվածից շուրջ 2900 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: 2450 հրթիռ հատել է Իսրայելի սահմանը, ևս 450-ը ընկել՝ Գազայի հատվածում:
Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին: