
Երեք մարդ է տուժել Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով. IRNA

Առնվազն երեք մարդ է տուժել մայիսի 17-ի առավոտյան Իրանի հյուսիս – արեւելքում տեղի ունեցած երկրաշարի ժամանակ: Այդ մասին հաղորդել է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի Կարմիր մահիկի ընկերության ստորաբաժաումներից մեկի ղեկավար Մեհդի Վալիփուրին։
Ըստ նրա տեղեկատվության՝ ներկայումս 11 փրկարարական բրիգադներ են ուղարկվել երկրի հյուսիս – արեւելք՝ երկրաշարժից տուժածներին օգնություն ցույց տալու համար: Եվրոպայի Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի մագնիտոուդը կազմել է5,3: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բոջնուրդ քաղաքից, որտեղ բնակվում է 192 հազար մարդ, 50 կիլոմետր դեպի հարավ – արեւմուտք: Օջախն ընկած է եղել 10 կիլոմետր խորության վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: