
Ֆրանսիայի ԱԳ նախարարն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ մայիսի 16-ին հեռախոսազրույց է կայացել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Ֆրանսիայի արտաքին գործերի և Եվրոպայի հարցերով նախարար Ժան–Իվ Լե Դրիանի միջև:
Ինչպես փոխանցում է Minval.az-ը, նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
Բայրամովը նշել է, որ «միջոցառումներ են ձեռնարկվել Հայաստանի հետ սահմանի ամրապնդման համար»: Վերջինս ֆրանսիացի գործընկերոջը տեղեկացրել է սահմանային դիրքերում ադրբեջանցի սահմանապահների տեղակայման մասին: