
Պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից վերսկսել են Իսրայելի հարավի հրթիռակոծումը

Մայիսի 17-ին օդային տագնապի շչակաները կրկին հնչում են Իսրայելի հարավի Բեեր Շեւա քաղաքում՝ բնակիչներին ազդարարելով Գազայի հատվածից նոր հրթիռակոծումների մասին, հաղորդել է բանակային մամուլի ծառայությունը։
«Բեեր Շեւա քաղաքում եւ դրա շրջակայքում հնչում են հակաօդային պաշտպանության շչակները»,- ասված է զինվորականների հայտարարության մեջ: Պաղեստինցի արմատականները մայիսի 10-ից Գազայի հատվածից 3 100 հրթիռ են արձակել Իսրայելի քաղաքների վրա, դրանցից 450-ն ընկել եւ պայթել է հենց պաղեստինյան միջատարածքում՝ չանցնելով սահմանը, հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգը կալանել է 1 210 արկ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: