«Ալիևի ոտքերը լիզած Փաշինյանը շարունակում է իր հակահայ և հակառուս գործունեությունը». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանին հետաքրքրում է, թե ինչպե՞ս է ՀՀ տարածքում հայտնվել ադրբեջանական 250 զինծառայող, և ո՞րն է պատճառը, որ հայկական բանակն այդ 250 ասքյարին դուրս չի շպրտում ՀՀ տարածքից:

«Ինձ համար ուղղակի անընդունելի է այս փաստը, որ մենք ամբողջ աշխարհին ի ցույց ենք դնում մեր խայտառակ անճարությունը: Հասկանո՞ւմ եք, 250 զինվորական ոտքով հատել է հայ-ադրբեջանական այս պահին գործող սահմանը, հայտնվել ՀՀ տարածքում, և Հայաստանի իշխանությունները ուղղակի մեկ օր խաբում էին հասարակությանը, որ նման բան չկա, իրենց հայտնի ֆեյքերի ՊՈԱԿ-ին էին լծել աշխատանքի, որոնց ներկայացուցիչները լկտիաբար հարձակվում էին բոլոր այն անձանց վրա, ովքեր մանրամասն ներկայացնում էին, թե ինչ է տեղի ունենում»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Գագիկ Համբարյանի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությանը և ՀԱՊԿ-ին դիմելը Նիկոլ Փաշինյանի հերթական սադրանքն էր. «Դուք գիտեք, որ իշխանության գալուց հետո Հայաստանի գործող վարչախումբը՝ դավաճան Նիկոլի գլխավորությամբ, լծվել է ամեն ինչ անելու, որպեսզի խայտառակի և վարկաբեկի, այսպես ասած, պուտինյան ՆԱՏՕ-ն, որը մեզ ավելի շատ հայտնի է ՀԱՊԿ անունով: Այն, որ ՀԱՊԿ անդամ երկրների մեծ մասը հակահայ տրամադրություններ ունեն, որևէ մեկիս համար նորություն չէր, բայց հիմա Նիկոլին անհրաժեշտ են փաստեր, որ իր երկրպագուներին՝ ժեխին և փթիրին, ներկայացնի, թե՝ տեսեք, մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին, և ՀԱՊԿ-ը մեզ օգնության չհասավ: Նախ խնդիրն այն էր, որ ՀԱՊԿ դիմելուց 1 օր անց իմացանք, որ պաշտոնական դիմում չի էլ եղել, երբ լրատվամիջոցները դա բարձրաձայնեցին, նոր Նիկոլ Փաշինյանի շրջապատը սկսեց հայտարարել, որ հենց հիմա դիմում են: Այսինքն՝ 250 ադրբեջանական ասքյար հատել է մեր սահմանը, և մենք դիմում ենք ՀԱՊԿ-ի՞ն: Սա է ինձ համար անընդունելին:

Նիկոլ Փաշինյանը շարունակում է խայտառակել մեր հանրապետությունը՝ բացահայտ ցույց տալով, որ մենք բանակ չունենք, և երկրորդ՝ ինքը իր պատվիրատուների պատվերն է կատարում՝ խայտառակելու ՀԱՊԿ-ը: Հիշում եք՝ հենց իշխանության եկավ՝ Խաչատուրովի դեմ գործ հարուցեց, ինչը մեծ դժգոհություն առաջացրեց Ռուսաստանում, և հիմա տեսնում ենք երկրորդ քայլը՝ նա շարունակում է խայտառակել ՀԱՊԿ-ը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին դիմելուն, ապա երեկ ՌԴ նախագահի խոսնակը հայտարարեց, որ Հայաստանից որևէ խնդրանք չի եղել: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ ՀՀ իշխանություններն ի սկզբանե չէր դիմում Ռուսաստանին, որ վերջինս անցնի իր պարտականությունների կատարմանը: Այս ամենը հատուկ արված է՝ հասարակության մոտ հակառուսական հիստերիա առաջացնելու համար»:

Նա անդրադարձավ նաև այն խոսակցություններին, թե՝ այս ամբողջը Մոսկվան է սարքել, եթե Մոսկվան ուզենա, նման բաներ տեղի չեն ունենա, և ընդգծեց. «Մարդիկ չեն հասկանում, որ սա գլոբալ խաղի ևս մի դրվագ է, երբ տեսնում ենք, որ կապիտուլյացիայի ենթարկված անձը, որին ամեն օր նսեմացնում են Բաքվից, շարունակում է իր հակահայ և հակառուսական գործունեությունը՝ կանխավ ստացած հրահանգներով, որ ինքը պետք է ամեն ինչ անի, որպեսզի հակառուսական տրամադրությունները Հայաստանում էլ ավելի խորանան: ՀԱՊԿ-ին դիմելը հենց սրա վառ օրինակներից մեկն է»:

Քաղաքագետը հավելեց, որ քանի դեռ Հայաստանը ղեկավարվում է Փաշինյանի կողմից, նման իրավիճակները շարունակվելու են. «Քանի Փաշինյանը կեղծիքներով և բանսարկություններով պահպանում է իր իշխանությունը, ինքը դրսում հազարապատիկ կորուստներ է ունենում, և այդ կորուստները մենք ամեն վայրկյան մեզ վրա զգալու ենք: Այո, մենք նսեմացված ենք, մենք նվաստացված ենք, մեզ խղճում են դրսում, մեզ ավելի են խղճալու, որովհետև ուղղակիորեն ես համարում եմ խայտառակություն, որ ադրբեջանցի 250 ասքյարը մտնում է Հայաստան, և մենք նրանց վռնդելու համար դիմում ենք ՀԱՊԿ-ին: Սա ցույց է տալիս մեր թուլությունը, սա ցույց է տալիս, որ ՀՀ-ում չկա իշխանություն, և սա շարունակվելու է, քանի դեռ Հայաստանը ղեկավարվում է կապիտուլյանտ, նսեմացված, Իլհամի ոտքերը լիզած, Իլհամի կոշիկները պաչած Նիկոլ Փաշինյանի կողմից»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս