Բաժիններ՝

Խարդախություն Alibaba-ի անվամբ. Կիբեռոստիկանությունը զգուշացնում է

Կիբեռոստիկանությունից հայտնում են, որ համացանցում, մասնավորապես, Telegram/WhatsApp հավելվածներում շարունակում են տարածվել կեղծ հայտարարություններ և խմբեր, որտեղ առաջարկում են Alibaba կամ նմանատիպ հարթակներում (օրինակ՝ am.alibaba-vip.store) հեշտ աշխատանք, ներդրումներ և բարձր եկամուտներ։ Աշխատանքը «սկսելու» կամ վաստակած «եկամուտը» հանելու համար պահանջում են գումար փոխանցել իրենց կողմից տրամադրված հաշվեհամարներին։ Փոխանցումից հետո պահանջում են է՛լ ավելի մեծ գումարներ, իսկ հետո՝ անհետանում։Եթե ցանկանում եք զերծ մնալ նմանատիպ խարդախությունների զոհ դառնալուց, ապա՝

-մի՛ փոխանցեք գումար անծանոթ հաշվեհամարների՝ «աշխատանք ստանալու» համար.

-մի՛ մուտքագրեք ձեր բանկային քարտի տվյալները (CVV/CVC) կասկածելի կայքերում.

-մի՛ վստահեք Telegram-ով անհայտ անձանց կողմից ուղարկված գայթակղիչ առաջարկներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31