«ԵՄ անդամակցությունն այլևս Թուրքիայի առաջնահերթությունը չէ». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրոպական միությանը (ԵՄ) անդամակցությունը դուրս է եկել Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա նշել է, որ Եվրոպան ցանկություն չի ցուցաբերում Անկարային ընդունելու հարցում, սակայն Թուրքիայի բացակայությունից առաջին հերթին հենց Եվրոպան է տուժում։

Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ հարաբերություններին՝ Էրդողանը նշել է, որ ակնկալում է նախագահ Դոնալդ Թրամփից, որպեսզի վերջինս պահի «F-35» կործանիչների վերաբերյալ տված իր խոստումը։ Նախագահը նաև կարևորել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև ստորագրված ռազմական պակտը՝ «Մեքքայի համաձայնագիրը», որը նախատեսում է համատեղ քայլեր արտաքին հարձակման դեպքում։ Էրդողանը հավելել է, որ ապագայում հնարավոր է նաև Եգիպտոսի միացումն այս դաշինքին։

Տարածաշրջանային հարցերի շրջանակում Թուրքիայի առաջնորդը վերահաստատել է աջակցությունը Գազային և Լիբիային՝ նշելով, որ իրենք երբեք մենակ չեն թողնի այդ երկրներին։ Սիրիայի վերաբերյալ Էրդողանը հայտնել է, որ մտադիր է առաջիկայում այցելել այդ երկիր՝ «տարածաշրջանում կայունություն հաստատելու և բոլոր կողմերի իրավունքները պաշտպանելու նպատակով»։

Նա նաև շեշտել է, որ թեև Անկարան ձգտում է խաղաղության, սակայն հարձակման դեպքում պատրաստ է պատերազմելու։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31