Ձեր տեղեկությունները ճիշտ չեն, իմ ելույթները բանավոր են, տեքստ չունեմ, որ համաձայնեցնեմ. Ղազարյան
Հարցին՝ արդյոք արգե՞լք է դրված «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթների վրա, նա պատասխանեց, որ նման բան չկա. «Ելույթների համար հերթագրումը նախատեսված է ընդմիջումից հետո։ Պարոն Ղազինյանի թեկնածությունն է եղել, մեր մյուս գործընկերներն են խոսել, դրա համար չեմ գրանցվել։
Բացի դա, հավանաբար տեղյակ եք, որ պայմանավորվածություն կա՝ խմբակցությունների ելույթների քանակի սահմանափակում կա։ Խմբակցությունը 29 պատգամավորից է բաղկացած, հո միայն ե՞ս չպետք է ելույթ ունենամ»։
Հավելեց՝ իր ելույթների հիմնական թեզերը քննարկում և համաձայնեցնում է գործընկերների, Նարեկ Կարապետյանի հետ։

