
Էրդողանը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Էրդողանի պատվին պատվո պահակախումբ է կանգնեցվել:
Էրդողանին ու նրա կնոջը` Էմինե Էրդողանին, օդանավակայանում դիմավորել են առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը և այլ պաշտոնատար անձինք:
Այցի շրջանակում այսօր Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում տեղի կունենան երկկողմ հանդիպումներ, որտեղ կքննարկվեն թուրք-ադրբեջանական հարաբերությունների բոլոր ասպեկտները և դրանց հետագա խորացումը:
Այցի ընթացքում Թուրքիայի ղեկավարը ելույթ կունենա Ադրբեջանի խորհրդարանում, ինչի կապակցությամբ ադրբեջանցի պատգամավորները մինչ այդ կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ են հանձնել: