Վրաստանի մեծ մասը վթարի հետևանքով զրկվել է էլեկտրամատակարարումից

Վրաստանի շրջանների զգալի մասը երկրի ամենամեծ «Ինգուրի» հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած վթարի հետևանքով մնացել է առանց էլեկտրականության, հայտնում է korrespondent.net-ը՝ հղում տալով Վրաստանի Էլեկտրական ցանցերի տարածած հայտարարությանը։

Հունիսի 14-ին ժամը 14:00-ին վթար է տեղի ունեցել «Ինգուրի» հիդրոէլեկտրակայանում, որի հետևանքով դադարեցվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Վրաստանի բնակչության մեծ մասի համար։ Մատակարարումը վերականգնելու համար աշխատանքներ են տարվում», – ասված է Վրաստանի Էլեկտրական ցանցերի տարածած հաղորդագրության մեջ։

Էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման ժամկետները դեռևս հայտնի չեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930