
Չինաստանը հաղթահարել է մալարիան

Չինաստանն ստացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հավաստագիրը, որը հաստատում է երկրի «մալարիայից ազատ» կարգավիճակը։
«Չինաստանը 70 տարվա ջանքերից հետո ստացել է ԱՀԿ-ի հավաստագիրն այն մասին, որ նա զերծ է մալարիայից,-նշանավոր սխրանք երկրի համար, որը 1940-ական թվականներին ամեն տարի հաղորդել է երկրում այդ հիվանդության 30 միլիոն դեպքի մասին»,-ասվում է ԱՀԿ-ի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է հունիսի 30-ին: Իր հերթին, ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նշել է, որ Չինաստանը հաջողության է հասել դժվարին աշխատանքով, միայն տասնամյա նպատակաուղղված եւ մշտական գործողություններից հետո:
«Այս հայտարարությամբ Չինաստանը միանում է այն ավելացող երկրների թվին, որոնք աշխարհին ցուցադրում են, որ մալարիայից ազատ ապագան կենսունակ նպատակ է»,-ԱՀԿ-ի ղեկավարի խոսքը մեջբերվում է հաղորդագրության մեջ: Կազմակերպության տվյալների համաձայն, վերջին 30 տարում Չինաստանը դարձել է Խաղաղ օվկիանոսի Արեւմտյան մասի տարածաշրջանի առաջին երկիրը, որը նման հավաստագիր է ստացել: Նշվում է, որ ընդհանուր առմամբ 40 երկրներ ունէ ՌԻԱ Նովոստին: