Պուտինը սադրանք է որակել Սև ծովում բրիտանական էսկադրային ականակրի հետ կապված միջադեպը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե ռուսաստանյան նավերը ջրասույզ անեին բրիտանական Defenderէսկադրային ականակիրը Ղրիմի ափերի մոտ վերջերս տեղի ունեցած միջադեպի ժամանակ, միեւնույն է Երրորդ համաշխարհային պատերազմը չէր սկսվի։
«Նրանք, ովքեր դա անում են, հասկանում են, որ իրենք այդ իրադրությունից հաղթողներ դուրս չեն գա»,-ասել է Ռուսաստանի ղեկավարը: Նա միջադեպը սադրանք է որակել եւ հավելել, որ դրան մասնակցել են ոչ միայն բրիտանացիները, այլեւ ամերիկացիները: Այսպես, միջադեպին հետեւել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հետախույզ ինքնաթիռը, որը ավիաբազայից թռել էր Կրետե:
«Ուստի մենք այնպիսի տեղեկատվություն ենք հաղորդել, ինչը որ հարկավոր ենք համարել»,-ասել է նախագահը: Պետության ղեկավարը հավելել է, որ սադրանքի կազմակերպիչները նաեւ ցանկանում էին ցույց տալ, որ չեն հարգում ղրիմցիների կարծիքը: Անցած շաբաթ Սեւ ծովում տեղի էր ունեցել միջադեպ, որը կապված էր ՆԱՏՕ-ի երկրի նավի հետ: Բրիտանական Defender էսկադրային ականակիրը հունիսի 23-ին երեք կիլոմետր մտել էր տարածքային ջրեր եւ սահմանը հատել Ղրիմի Ֆիոլենտ հրվանդանի շրջանում: Ռուսաստանյան սահմանապահ նավը կատարել է նախազգուշական հրաձգություն, իսկ Սու-24Մ ինքնաթիռը՝ ռմբանետում էսկադրային ականակրի շարժման ուղղությամբ:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը եւ կառավարության գրասենյակը հայտարարել են, որ ռազմածովային ուժերի նավը խաղաղ անցում է կատարել Ուկրաինայի տարածքային ջրերով եւ ոչ ոք դրա ուղղությամբ չի կրակել, իսկ Ռուսաստանը «վարժանքներ» է անցկացրել: Սակայն BBC-ի թղթակիցը, որը գտնվում էր էսկադրային ականակրի վրա, հաստատել է, որ նավը կանխամտածված կերպով հատել է սահմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: