Բաժիններ՝

Վրաստանի ԿԸՀ-ի ղեկավարը հրաժարական է տվել

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Թամար Ժվանիան հրաժարական է տվել: Այդ մասին Ժվանիան ինքը հայտնել է Facebook սոցիալական ցանցի իր էջում:

Ժվանիան Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գլխավորել է 2013 թվականից: Նա երկրորդ ժամկետով ԿԸՀ-ի նախագահ է ընտրվել 2008 թվականի դեկտեմբերին: Այդ ժամանակաընթացքում նա անցկացրել է վեց համընդհանուր եւ մի քանի միջանկյալ ընտրություններ:

«Ես որոշում եմ ընդունել 2021 թվականի հուլիսի 1-ից չերկարացնել Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի լիազորությունների ժամկետը, ինչը քաղաքական կողմերին թույլ կտա ԿԸՀ-ի նախագահ ընտրել նորացված Ընտրական օրենսգրքի հիման վրա»,-գրել է Ժվանիան:

Նա նշել է, որ, օրենսդրության համաձայն, կկարողանար ԿԸՀ-ում աշխատել եւս ավելի քան երկու տարի:

«Ես կարծում եմ, որ ընտրությունների կանոնները, որոնք ընդունվել են Շառլ Միշելի համաձայնագրին համապատասխան, բերել են նոր իրողություն: Համապատասխանաբար, ԿԸՀ-ի նոր նախագահի ընտրությունը, նոր կանոնին համապատասխան, կդառնա լրացուցիչ գործոն, որը կնպաստի ընդգրկուն քաղաքական համաձայնությանը: Վստահ եմ, որ իմ որոշումը կմեծացնի քաղաքական ուժերի միջեւ կառուցողական հարաբերությունների հնարավորությունը, ինչը, իր հերթին, կօգնի ընտրական ադմինիստրացիային, առաջիկա ընտրական գործընթացին եւ մեր երկրին՝ ընդհանուր առմամբ»,-նշել է Ժվանիան:

Ընդդիմությունը քանիցս պահանջել է Ժվանիայի պաշտոնաթողությունը՝ նրան մեղադրելով իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության օգտին ընտրությունների կեղծման մեջ: Ամենից ուժեղ այդ պահանջը հնչել է 2020 թվականի աշնանն անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո:

Ընդդիմությունը ԿԸՀ-ին մեղադրել է ընտրությունների արդյունքները կեղծմելու մեջ եւ հրաժարվել է ճանաչել դրանց օրինական լինելը: Ընտրական ադմինիստրացիայի փոխվելը եղել է այն կուսակցությունների գլխավոր պահանջներից մեկը, որոնք այդ պահին բոյկոտել էին օրենսդիր մարմինը:

Այս տարվա ապրիլին Վրաստանի իշխանությունները եւ ընդդիմությունը փոխզիջման համաձայնագիր են ստորագրել քաղաքական ճգնաժամից դուրս գալու շուրջ, որն առաջարկվել էր Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից:

Պայմանագրի համաձայն, կողմերը պետք է փոխեն Վրաստանի Ընտրական օրենսգիրքն այնպես, որ դրանում արտացոլվի Ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների բյուրոյի եւ Վենետիկի հանձնաժողովի բոլոր հանձնարարականները, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս