Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է Նախիջևանի սահմանային հատվածում ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու մասին:
Իսրայելցի հրապարակախոս և հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինը, որը բազմիցս եղել է թե՛ Երևանում, թե՛ Բաքվում ու թե՛ Արցախում, կարծում է, որ հարաբերությունների խաղաղ ու երկարաժամկետ կարգավորումը պետք է ոչ միայն Հայաստանին, այլև Ադրբեջանին:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նախագահ Մուստաֆա Շենթոփը անարդար է համարել Եվրամիության արդարադատության դատարանի որոշումը գլխաշորով կանանց վերաբերյալ։
Քաբուլի օդանավակայանի պահպանությունը Թուրքիային փոխանցելու հարցով թուրք-ամերիկյան բանակցությունների ֆոնին լուրեր են շրջանառվում այն մասին, որ առաջիկայում Թուրքիան սիրիացի վարձկաններ կտեղափոխի Աֆղանստան:
Թուրքիան կարող է փակել իր սահմաններն օտարերկրյա զբոսաշրջիկների համար կորոնավիրուսի նոր «Դելտա շտամի» պատճառով։ Այս մասին հայտնել է Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը։
Մակրոնի չեզոքությունը Երևանի և Բաքվի հարաբերություններում նախկինում փրկում էր նաև Մինսկի խմբին, իսկ եթե այսօր Մակրոնը միայն Երևան է այցելում, չի բացառվում, որ Ալիևն ընդհանրապես դեմ դուրս գա ԵԱՀԿ ՄԽ-ին՝ անվանելով Ֆրանսիային կողմնակալ: Սրան զուգահեռ՝ Մակրոնը կարող է ՄԱԿ ԱԽ-ում նոր բանաձև առաջ մղել Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ և, ինչպես արդեն ասացի՝ խաղաղապահների թեման կբարձրանա, ու պետք է ՌԴ նախագահի հետ որոշումներ կայացվեն:
Ռուսաստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի զինծառայողների համատեղ զորավարժություններ տեղի կունենան օգոստոսի 5-10-ը Տաջիկստանի Հարբ-Մայդոն զինավարժարանում՝ Աֆղանստանի սահմանից 20 կմ հեռավորության վրա: Այս մասին լրագրողներին հայտնել է Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը:
Գրավոր նամակից բացի Նիդերլանդների այդ հանձնառության մասին Ս․ Կաախը խոսել է նաև նույն օրը խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կազմակերպված Հայաստան-Ադրբեջան թեմայով բանավեճի ընթացքում։
Հուլիսի 7-ին Ալիևի հրամանով փոխվել է Ադրբեջանի վարչատարածքային բաժանումը` ըստ տնտեսական շրջանների, նոր որոշմամբ` ստեղծվել են «Արևելյան Զանգեզուրի» և «Ղարաբաղի» տնտեսական գոտիներ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետություն:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Անգլիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբի հետ:
Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմին հայտարարել է, որ մտադիր է հուլիսի 26-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ կայանալիք հանդիպմանը քննակել արաբական հանրապետության տարածքում ամերիկյան զինված ուժերի ներկայությունն ավարտելու հարցը։
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում հուլիսի 20-ին տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները:
Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ազգային ուժերը (ԱՊԱԱՈՒ) վերջին 24 ժամում «Թալիբան» արմատական շարժումից հետ են գրավել մի քանի շրջաններ երկրի հյուսիսում եւ կենտրոնում:
Մուսուլմանական երկրները պետք է ինքնուրույն կառուցեն իրենց ապագան եւ դիմակայեն Արեւմուտքի կողմից իրենց գործերի միջամտությանը:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն անդրադարձել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի պահպանությունը թուրքերին փոխանցելու թեմային: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախապատրաստվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Մոսկվա:
Առնվազն 13 ոստիկաններ են զոհվել՝ հայտնվելով ավազակների դարանում Նիգերիայի հյուսիս – արեւմուտքում:
Քաբուլում ԱՄՆ-ի եւ մի շարք այլ արեւմտյան երկրների դեսպանությունները «Թալիբան» շարժմանը կոչ են արել անհապաղ դադարեցնելու իր մարտական ջոկատների հարձակումը:
Ոստիկանության կարգախմբերը, որոնք ուղակվել էին Հավանայի կենտրոնական շրջանների պարեկման հուլիսի 11-ի զագվածային անկարգություններից հետո, շարունակում են հերթապահություն անել:
ԱՄՆ-ի արեւմուտքում ավելի քան 470 հազար հողատարածություն է ընդգրկված բնական հրդեհերով: Հուլիսի 18-ին իր կայքում այդ մասին հայտնել է Ազգային միջգերատեսչական հրշեջ կենտրոնը, որը բազավորված է Այդահում։
Թուրքական այն հյուրանոցները, որոնք կորոնավիրուսի համաճարակի պայմաններում զբոսաշրջիկներին սնունդ կմատուցեն «շվեդական սեղաններ»-ի տարբերակով՝ կտուգանվեն կամ կփակվեն: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի հյուրանոցային բիզնեսիֆեդերացիայի ղեկավար Սուրուրի Չորաբատիրը:
Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է իր առաջադրանքների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում, խաղաղապահները հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա վերահսկողություն են իրականացում 27 դիտակետում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության երկու քաղաքական կուսակցություն հայտնել է, որ ներկա չի գտնվելու այն խորհրդարանական նիստին, որին մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իրանի հարավում 5,3 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել կիրակի: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Ճապոնիայի Սիձուոկա պրեֆեկտուրայում հուլիսի սկզբին տեղի ունեցած հզոր սողանքից հետո հուլիսի 18-ին հաստատվել է եւս երեք մարդու մահը։ Այդպիսով զոհերի թիվը հասել է 18-ի, հաղորդում է NHK հեռուստաալիքը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սյուրռեալիստական է համարել այն պատկերը, որը նա տեսել է ավերիչ հեղեղումից առավել տուժած շրջաններում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Եվրախորհդի նախագահ Շառլ Միշելն այսօր ժամանել է Ադրբեջան: Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, եվրոպացի գործչին ընդունել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը:
Ամերիկյան ՌՕՈՒ-ն Իրաքի և Սիրիայի սահմանին մի շարք հարվածներ է հասցրել իրաքյան շիա «Ալ Հաշդ աշ Շաաբի» աշխարհազորի դիրքերին: Այս մասին հուլիսի 18-ին հաղորդել է Al Hadath հեռուստաալիքը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը:
COVID-ի դեմ նոր՝ ցողունային բջիջների օգտագործման վրա հիմնված դեղամիջոցի փորձարկումների առաջին փուլը հաջողությամբ ավարտվել է իսրայելական Հայֆա քաղաքի «Ռամբամ» կլինիկայում, «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել են նոր դեղամիջոցի մշակողները: