Դոնբասից ավելի քան 14.500 հազար փախստականներ են մեկ օրում հատել Ռուսաստանի հետ սահմանը
Դոնբասից մեկ օրում ավելի քան 14,5 հազար փախստականներ են հատել Ռուսաստանի հետ սահմանը: Այդ մասին հաղորդել է ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) Ռոստովի մարզի սահմանապահ վարչությունը: «Անցած օրվա ընթացքում Ռոստովի մարզում գտնվող անցակետով Ռուսաստան մուտք գործելու համար սահմանը հատել են ավելի քան 14 հազար 500 քաղաքացիներ»,-,-ասվում է հաղորդագրության մեջ:
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հրամանագրեր է ստորագրել Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու վերաբերյալ, որոնք դեռ 2014 թվականին հայտարարվել էին Կիեւից անկախ, իսկ փետրվարի 24-ի առավոտյան հատուկ ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայի ապառազմականացման ուղղությամբ: Նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ իր նպատակը «մարդկանց պաշտպանելն է, որոնք ութ տարի շարունակ ծաղրանքների, ցեղասպանության են ենթարկվում Կիեւի ռեժիմի կողմից», հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»: