Բաժիններ՝

Թուրքիայից ավելի քան 200 անուն դեղամիջոց է բերվել Վրաստան

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Թուրքիայից ավելի քան 200 անուն դեղամիջոց է հասել Վրաստան, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 600 հազար տուփ: Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին:

Վրաստանի դեղագործական շուկան Թուրքիայի համար բացվել է հունվարի կեսերին, որի արդյունքում դեղորայքի գները կրճատվել են 60-ից մինչեւ 80 տոկոս:

Նախարարի խոսքով՝ Վրաստանի առողջապահության նախարարությունը մշակել է գործողությունների հետագա պլան, որը պետք է բարելավի Թուրքիայից եւ մյուս երկրներից դեղամիջոցների ներմուծման պայմանները:

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Թուրքիայից էժան դեղամիջոցների ներմուծումը մեծ թեթեւացում կլինի քաղաքացիների համար:

Նրա խոսքով՝ դեղամիջոցների բարձր գները բացարձակապես անընունելի են, ուստի այդ պատճառով կառավարությունը համապատասխան ձեւով է արձագանքել եւ գտել է իրադրությունից դուրս գալու ելքը:

2021 թվականի նոյեմբերին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է, որ երկրի դեղագործական շուկան օրենսդրական փոխությունների կարիք ունի, այդ թվում՝ դեղամիջոցների գների կարգավորման գործում, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս