Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը ՆԱՏՕ-ի անդամ երկրներից պահանջել է զենք տրամադրել Կիևին
Ուկրանիայի արտաքին գործերի նախարար Դմիտի Կուլեբան ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կոչ է արել զինամթերքով ապահովելու Կիեւին: «Իմ օրակարգը շատ պարզ է, այնտեղ սոսկ երեք կետ է. դրանք են զենք, զենք եւ զենք:
Մենք համոզված ենք, որ այժմ Ուկրաինային օգնության լավագույն միջոցը նրան անհրաժեշտ ամեն ինչով ապահովելն է,- ապրիլի 7-ին Բրյուսելում ասել է Կուլեբան լրագրողներին, որտեղ տեղի է ունենում ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավաների հանդիպումը։ Սա է իմ հաղորդումը դաշնակիցներին, այն շատ պազ է: Ես բոլոր դաշնակիցներին կոչ եմ անում մի կողմ դնելու իրենց կասկածներն ու չկամությունը եւ Ուկրաինային ապահովելու այն ամենով, ինչի կարիքը նա ունի: Ըստ որում Կուլեբան հայտարարել է, որ երբ խոսքն Ուկրաինայի մասին է, ապա չպետք է տարբերություն լինի պաշտպանական եւ հարձակողական սպառազինության միջեւ:
Կիեւին անհրաժեշտ են ինքնաթիռներ, զրահամեքենաներ եւ ՀՕՊ-ի միջոցներ, նշել է նա: Բացի դրանից, նախարարը հայտարարել է, որ Ուկրաինան կշարունակի պնդել Ռուսաստանի դեմ լիակատար նավթային եւ գազային բռնարգելքի սահմանումը, ինչպես նաեւ համապարփակ պատժամիջոցները Ռուսաստանի բանկերի նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: