Բաժիններ՝

Ճապոնիան G20-ին մասնակցելու մասին որոշում կընդունի G7-ի և Ինդոնեզիայի հետ սերտ համագործակցությամբ

Ճապոնիայի կառավարությունը մտադրվում է հարկ եղած որոշում ընդունել Ինդոնեզիայում Քսանի խմբի (G20) առաջիկա գագաթնաժողովին սեփական մասնակցության վերաբերյալ G7-ի եւ գագաթնաժողովը կազմակերպող երկրի հետ սերտ համագործակցությամբ: Ապրիլի 7-ին կայացած կանոնավոր մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։

«Մենք մտադրվում ենք հարկ եղած քայլեր ընդունել G7-ի երկրների եւ G20-ի նախագահող երկրի հետ սերտ համագործակցությամբ»,- նշել է նա՝ ընդգծելով, որ Ճապոնիայի իշխանությունները նաեւ նկատի կառնեն G7-ի ղեկավաների վերջերս արած համատեղ հայտարարությոնը, որտեղ ընդգծվել է, որ միջազգային կազմակերպությունները եւ բազմակողմ համաժողովներն այլեւս չպետք է համագործակցեն Ռուսաստանի հետ սովորական կարգով՝ Ուկրաինայի իրադրության պատճառով:

Միեւնույն ժամանակ Մացունոն ձեռնպահ է մնացել ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջանեթ Ելլենի այն արտահայտությունները մեկնաբանելու խնդրանքին ուղղակի պատասխանից, թե Միացյալ Նահանգները չի մասնակցի Ինդոնեզիայում Քսանի խմբի (G20) առաջիկա գագաթնաժողովում որոշ միջոցառումների, եթե դրանց ներկա լինի Ռուսաստանը: Մարտի 22-ին Լեհաստանի զարգացման եւ տեխնոլոգիաների նախարար Պետր Նովակն, ամփոփելով Վաշինգտոն կատարած այցի արդյունքները, հայտնել է, որ հանրապետության իշխանություններն ԱՄՆ-ին առաջարկել են ուսումնասիրել Քսանի խմբից Ռուսաստանի հեռացման հարցը, եւ որ այդ նախաձեռնությունը «դրական արձագանք եւ հավանություն է ստացել»:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մարտի 24-ին Բրյուսելում հայտարարել է, որ ինքը հանդես է գալիս G20-ի խմբից ՌԴ-ի հեռացման օգտին՝ խոստովանելով, որ որոշ այլ երկրներ համաձայն չեն այդ քայլին: Ինչպես նշել է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Քսանի խմբի ձեւաչափը կարեւոր է, բայց ներկայիս պայմաններում դրանից ՌԴ-ի հեռացման դեպքում «ոչ մի մահացու տեղի չի ունենա», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս