ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է Կիեւին տրամադրել լրացուցիչ ռազմական օգնություն մինչեւ 100 միլիոն դոլարի չափով, այն կներառի հակատանկային համակարգեր: Այդ մասին ասված է արիլի 5-ին Սպիտակ տան մամուլի ծառայության, ինչպես նաեւ ԱՄՆ-ի պետքատուղար Էնթոնի Բլինկենի կողմից տարածված հայտարարություններում։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչի մասին տեղեկացրել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում ապրիլի 5-ի առավոտվա դրությամբ կազմել է 493 միլիոն 675 հազար 018: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Թուրքիայի կողմից Իրաքի հյուսիսում գտնվող Ավաշին, Մեթինա և Զափ շրջաններում 2021թ. ապրիլի 23-ից սկսված ռազմագործողությունները շարունակվում են։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մենք շահագրգռված ենք, որ պայմանավորվածություններ ձեռք բերվեն, որպեսզի իրավիճակը կարգավորվի:
Կուբայի առողջապահության նախարարությունը հաղորդել է ապրիլի 6-ից ինքնուրույն ճամփորդող անձանց համար բոլոր սանիտարական պահանջները չեղարկելու մասին. մուտքի համար պատվաստման եւ ՊՇՌ-թեստի մասին հավաստագրերն այլեւս պետք չեն գա: Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):
Էստոնիայի արտաքին գործերի նախարարության փոխկանցլեր Մարտ Վոլմերը հայտարարել է, որ ռուսաստանցի աշխատակիցները պետք է լքեն երկիրը մինչև ապրիլի 30-ը։
Վրաստանի մաքսատան ծառայողները Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ձերբակալել են օտարերկրացու, որը փորձել է կոկաին ներմուծել երկիր: Այդ մասին ասվում է Վրաստանի ՆԳ նախարարության կայքում:
Արցախում վերջին շաբաթներին շարունակվող խիստ լարված ռազմական և հումանիտար մթնոլորտի ֆոնին վաղը Բրյուսելում նախատեսվում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը Փաշինյանի և Ալիևի հետ:
Նա ընդգծել է, որ դաշինքը այդ դիրքորոշմանն է, քանի որ «պատասխանատու է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմը կանխելու համար»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 6-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։ Հանդիպումը ներառված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հաջորդ շաբաթվա աշխատանքային օրակարգում։ Նախատեսված է Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպում, այս պահի դրությամբ այլ մանրամասներ հայտնի չեն:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է «Ադրբեջանի և Իրանի կառավարությունների միջև Ադրբեջանի Արևելյան Զանգեզուր տնտեսական շրջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային նոր կոմունիկացիաների ստեղծման մասին հուշագիրը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ նոր դատական հայց էր ներկայացրել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նախօրեին մեկնարկել են «Անատոլիայի ազգային արծիվ-2022/1» ուսումնավարժանքները։
Ստոլտենբերգի խոսքով՝ դաշինքը և Ռուսաստանը չկարողացան հասնել այնպիսի փոխգործակցության, որին ձգտում էին ՆԱՏՕ-ի երկրները վերջին տարիներին։
Ադրբեջանում առաջին անգամ աճուրդով կվաճառվեն Արցախյան ցեղատեսակի ձիեր, հայտնում է minval.az-ը:
Մարդու իրավունքների լիազոր Տատյանա Մոսկալկովան հաստատել է, որ Ռուսաստանը եւ Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել 86-ը 86-ով ձեւաչափով։
«Ես գիտեմ՝ որ տարածքների մասին է խոսքը, բայց քանի որ հրապարակային դրա մասին չեն ասում՝ զերծ կմնամ հայտնել»,- նշեց Կարեն Հովհաննիսյանը։
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ:
Թուրքիան և Միացյալ Նահանգները գործարկել են Համատեղ ռազմավարական մեխանիզմ, որն ուղղված է երկրների միջև երկկողմ համագործակցության հետագա ընդլայնմանը։
ՆԱՏՕ-ն հայտարարել է առաջընթացի մասին արեւելյան թեւի ամրապնդման գործում. չորս նոր բազմազգ մարտական խմբեր Սլովակիայում, Հունգարիայում, Ռումինիայում եւ Բուլղաիայում հասել են մարտական պատրաստության առաջին մակարդակին: Ապրիլի 5-ին այդ մասին հաղորդել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցչին։
Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը եւ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն այս շաբաթ այց կկատարեն Կիեւ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպում անցկացնելու համար: Ապրիլի 5-ին այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը:
Ամերիկացի զինվորականները գերձայնային հրթիռ են փորձարկել մարտի կեսերին, բայց դա գաղտնի են պահել Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության էսկալացումից խուսափելու համար: Այդ մասին հաղորդել է CNN գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրի:
ԵՄ-ում ապրիլի 5-ին Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթն է քննարկվելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության պատճառով: Այդ մասին հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
Ֆրանսիան կարեւոր նշանակություն է տալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության պահապնմանն Ուկրաինայի իրադրության շուրջ: Ապրիլի 5-ին այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը կից պետքարտուղար Կլեման Բոնը RFE ռադիոկայանի եթերում։
ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցները հանրահավաք են անցկացրել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի դիմաց: Հանրահավաքի նպատակը՝ անկախ քաղաքական հայացքներից, Արցախին զորավիգ կանգնելն ու Հայաստանի դավաճան ու անհայրենիք իշխանությունների հեռացումը պահանջելն էր:
Առաջիկայում Վիեննայից կարևոր հայտարարություն է սպասվում. ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը փակագծեր է բացումP:
Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարել է, որ ՌԴ-ի կազմ մտնելու շուրջ հանրաքվե անցկացնելու որոշումը պաշտպանել են ռուսաստանցի առաջատար քաղաքական գործիչները։
Փենյանը միջուկային զենք կկիրառի, եթե Հարավային Կորեան «գնա ռազմական առճակատման»: Այդ մասին, ինչպես հաղորդում է հյուսիսկորեական Կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿՀԳ), հայտարարել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կորեայի աշխատանքային կուսակցության կենտկոմի բաժնի փոխղեկավար Կիմ Յո Չժոնը։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ապրիլի 5-6-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում: