Հունգարիայի գործող վարչապետ Վիկտոր Օրբանի «Fidesz» կուսակցությունը հաղթանակ է տարել երկրում կայացած խորհրդարանական ընտրություններում։
«Նա սրանով բոլորին հասկացրեց, որ Ադրբեջանն իր փառապանծ հաղթանակը կարող է նշել այն ժամանակ, երբ արցախցին այլևս Արցախում չի ապրի։ Հենց այս օրվանից թշնամին պայթեցրեց գազատարը, սկսվեց խաղաղ բնակչությանը բարձրախոսներով ահաբեկելու գործընթաց, արդյունքում՝ սկսվեց Փառուխի նկատմամբ գործողությունները։ Նա վերջերս կրկին Կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանը տեղավորվել է Փառուխում և սպառնում է պատերազմով՝ ընդգծելով, որ, միևնույն է՝ ինքը Ալիևի հետ հանդիպելու է և քննարկելու «խաղաղության պայմանագիրը»։
Վիեննայում միջուկային գործաքի շուրջ բանակցությունների դադարեցման պատճառն այն է, որ Սպիտակ տունը փորձում է իրադրությունն օգտագործել ներքին քաղաքական խնդիրների լուծման համար: Ապրիլի 4-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն։
Փետրվարի 24-ից ապրիլի 4-ն Ուկրաինայի տարածքում ռուսական զորքերի անձնակազմի ընդհանուր կորուստները կազմել են մոտ 18 300 մարդ։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից։
Ի սկզբանե Արդարադատության նախարարության կողմից ներկայացված դատական իշխանության անկախությունը վտանգող նախագծով առաջարկում էր սահմանել դատավորի անհամատեղելիության պահանջների խախտման (լիազորությունների դադարեցման) նոր հիմք: Այսպես, դատավորի լիազորությունները դադարում են, եթե միջազգային դատարանի կողմից արձանագրվել է, որ վերջինս միտումնավոր կերպով խախտել է մարդու հիմնարար իրավունքները:
Չեմ կարծում՝ ցնցումներն այնքան մեծ լինեն, որ ՌԴ-ն տարածաշրջանում կորցնի իր դերը. Տիգրան Գրիգորյան
Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հրաժարական է տվել, ինչի մասին հայտնել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է ՏԱՍՍ-ը: Զալկալիանին կշարունակի աշխատել որպես ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան:
Սերբիայի գործող նախագահ Ալեքսանդր Վուչիչը հաղթել է Սերբիայում կայցած նախագահական ընտրությունների առաջին փուլում՝ 59,55 տոկոս արդյունքով: Սրանք են Հանրապետական ընտրական հանձնաժողովի (ՀԸՀ) պաշտոնական տվյալները, որոնք ապրիլի 4-ին հրապարակվել են քվեների ավելի քան 90 տոկոսի հաշվակի հիման վրա:
Թուրքական «Բայրաքթար» մարտական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) առաքումներն Ուկրաինա ցավագին են ընկալվում ռուսական հասարակության մեջ։ Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը՝ Aydinlik թերթին տված հարցազրույցում։
Փետրվարի 24-ին Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության անցկացման սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 1 417 քաղաքացիական անձ եւ 2 038-ը՝ վիրավորվել: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչության՝ ապրիլի 3-ին տարածված հայտարարության մեջ։
Էկվադորի բանտում, որը գտնվում է երկրի հարավի Կուենկա քաղաքում, բախումների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 20-ի: Ապրիլի 3-ին Twitter-ում այդ մասին հայտնել է երկրի կառավարության մամուլի ծառայությունը: «20 զոհվածներ տեղափոխվել են Կուենկայի Դատական բժշկության կենտրոն:
Ռուսաստանցիների ավելի քան երրորդ մասը (38 տոկոսը) վստահ է, որ Ռուսաստանի եւ Արեւմուտքի տնտեսական, մշակութային եւ սպորտային կապերը կվերականգնվեն առաջիկա երեք տարվա ընթացքում: Այդ մասին վկայում են «Հասարակական կարծիքի» հիմնադրամի (ՀԿՀ) տվյալները, որոնք ստացել է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Ռուսաստանցիների շրջանում պահանջարկ վայելող ապրանքների գները նվազում են ռուբլու փոխարժեքի ամրապնդումից հետո. գրասենյակային թուղթն էժանանում է 30 տոկոսով, կանանց հիգիենայի պարագաները՝ 15 տոկոսով: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Wildberries մարկետփլեյսի մամուլի ծառայությունում: «Wildberries-ի վաճառողներն առանձին մանկական խառնուրդների եւ հիգիենիկ միջադիրների գները նվազեցրել են 13 տոկոսով, տակաշորերինը՝ 17 տոկոսով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Իտալիայում գնաճը շարունակում է բարձրանալ ինն ամիս շարունակ եւ ռեկորդային ցուցանիշների է հասել վերջին 30 տարվա ընթացքում: Ազգային վիճակագրական գործակալության (ISTAT)՝ մարտի 31-ին տարածված տվյալների համաձայն՝ գնաճը մարտին նախորդ ամսվա համեմատությամբ բարձրացել է 1,2 տոկոով եւ 6,7 տոկոսով տարեկան ցուցանիշների հիման վրա։
Ռուսաստանցի ամենահարուստ գործարարների ընդհանուր կարողությունը տարեսկզբից նվազել է 50,1 մլրդ դոլարով, հաշվարկել է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Bloomberg Billionaires Index (BBI) վարկանիշի տվյալների հիման վրա։
Փարիզի «Բալզակ» կինոթատրոնը սպառնալիքների պատճառով չեղարկել է ռուսական ֆիլմերի ցուցադրությունները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Rivage Russie Evenements ասոցիացիայի նախագահ Ժան Ռադվանին։
ՀՀ կառավարության մարտի 31-ի նիստում Նիկոլ Փաշինյանը, մինչ նիստի օրակարգային հարցերի քննարկումը, հանդես էր եկել ելույթով՝ անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությանը, դրան հետևող գործողություններին, Լեռնային Ղարաբաղը հայկական ամեն բանից ազատելու՝ Ադրբեջանի քաղաքականությանը:
Հարցին, թե կիրագործվի արդյոք այդ փաստաթուղթը, Պեսկովը հիշեցրել է Դոնբասի վերաբերյալ Մինսկյան համաձայնագրերի փորձի մասին: «Մենք ունենք այդ փորձը, մենք հիշում ենք այն, շատ լավ ենք հիշում և գործում ենք համապատասխանաբար», – ասել է նա
Գիշերվա ընթացքում ավիացիան խոցել է Ուկրաինայի ԶՈՒ 51 օբյեկտ, այդ թվում՝ 4 հրամանատարական կետ, ՕՍԱ-ԱԿՄ զենիթահրթիռային համակարգի երկու կայան, այլ համակարգեր։
Կորոնավիրուսով վարակված անձանց թվաքանակն ամբողջ աշխարհում հասել է 489 միլիոն 612 հազար 899-ի։
Շրի Լանկայի իշխանությունները ապրիլի 4-ից կղզու ողջ տարածքում պարետային ժամ են հայտարարել:
Նշվում է, որ զոհվել է 1, վիրավորվել 37 քաղաքացի։ Պայթյունի պատճառը եղել է գազի բալոնից արտահոսքը։
Մալայզիայի թագավոր Աբդուլլա ալ-Մուստաֆան և նրա տիկինը՝ Տունկու Ազիզան վարակվել են կորոնավիրուսով:
Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ Կիևն ավելի իրատես է դարձել երկրի չեզոք կարգավիճակի և միջուկային զենք չունենալու հարցերում։
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 37 քաղաքացի, մահերի թիվն այսպիսով երկրում հասել է 140 հազար 277-ի:
Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ ենք անում բարեխղճորեն մասնակցել բանակցություններին՝ հասնելու համար բոլոր չլուծված խնդիրների համապարփակ կարգավորման: Այս մասին ասվում է ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնեւ Ռաուի՝ Հարավային Կովկաս կատարած այցի արդյունքում արված հայտարարության մեջ:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ստիպված է եղել վերելակ օգտագործել՝ նստելու ինքնաթիռ և երկօրյա այցով մեկնելու Մալթա: Վատիկանի խոսնակ Մաթեո Բրունին տեղեկացրել է, որ նման քայլը նպատակ է ունեցել «խուսափել անհարկի ցավից»:
«Փաշինյանին այլևս կարելի է համարել զուտ ֆորմալ դեմք, որը չի կարող ազդել տարածաշրջանի կայունության վրա»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների վերջին մեկ ամսվա ընթացքում հաճախակիացած արևմտյան շփումներին, սպասվելիք այցին Մոսկվա և մասամբ՝ Ղարաբաղյան հակամարտությանը։
Արգենտինայի իշխանությունները չեղարկել են երկու մետր սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջը, որը սահմանվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Լայնամասշտաբ պատերազմը հավանական է, Ադրբեջանը զինվում է նորագույն զենքերով։ Օրինակ՝ «Բայրաքթարը», որը 2020-ի պատերազմի հիմնական գործոնն էր, հիմա կատարելագործվել է։ Դա ռազմավարական ԱԹՍ է, դրանով Ադրբեջանն ո՞ւմ դեմ է կռվելու, երբ չորս հարևան ունի։ Այդ երկրի ռազմական բյուջեն իրական թվերով կավելանա մոտ 50 տոկոսով, քանի որ գազի գներն էապես աճել են, ինչը մեջքից հարված էր Ռուսաստանին։