Բաժիններ՝

Ֆրանսիան չեղարկել է ռուսաստանցիների մուտքի բոլոր սահմանափակումները

Ֆրանսիա մուտք գործելու համար Ռուսաստանի քաղաքացիներին այլեւս պետք չեն պատվաստման հավաստագրեր, թեստեր եւ հատուկ հիմնավորումներ: Այդ մասին հետեւում է Ռուսաստանում այս երկրի հյուպատոսության տեղեկատվությունից:

«Ռուսաստանից Ֆրանսիա մուտքի համար այլեւս պետք չի լինի ներկայացնել ՇՊՌ-թեստերի կամ հակագեների թեստերի բացասական արդյունքներ: Նաեւ այլեւս հարկավոր չէ միջազգային ուղեւորության հավաստագիր եւ մուտքի համար ծանրակշիռ պատճառների առկայության ապացույցներ»,-ասվում է դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Ֆրանսիան ապրիլի 1-ին վերսկսել է ռուսաստանցիներին բոլոր տեսակի այցագրեր տալը: Նախնական գրանցման դիմումների ընդունումը բաց է Ռուսաստանի VFS Global 18 այցագրային կենտրոններում: Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով ներկայում չկան Ֆրանսիա ուղիղ չվերթներ: Այդ երկիր կարելի է հասնել Ստամբուլի, Բահրեյնի կամ Դուբայի տարածքով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930