Բաժիններ՝

ԱՄՆ-ի մի շարք ընկերություններ և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են գազի մատակարարումների ընդլայնումը. Reuters

ԱՄՆ-ի թերթաքարային գազի արդյունահանման մի շարք ընկերություններ եվրոպացի պաշտոնատար անձանց հետ քննարկել են Եվրոպա էներգակիրների մատակարարումների ընդլայնումը. հարկ եղած ծավալով  մատակարարումների կարգավորումը հնարավոր է տասնամյակի կեսերից ոչ շուտ։

Լատվիայից եւ Էստոնիայից պատվիրակությունները, ինչպես նաեւ դիվանագետները Բուլղարիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հունգարիայից, Լատվիայից եւ Մեծ Բրիտանիայից, թերթաքարային գազի արդյունահանման ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպել են Տեխասի նահանգի Հյուսթոն քաղաքում: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով LNG Allies-ի ճյուղային ասոցիացիայի ղեկավար Ֆրեդ Հաթչիսոնին: Բացի այդ, պլանավորվել են առանձին հանդիպումներ Լատվիայի, Էստոնիայի, Սլովակիայի մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ:

«Իրադրությունը Եվրոպայում անկայուն է: Այդ բոլոր երկրները, որոնք կախված են ռուսական գազից, մտադիր են դրանից հրաժարվել, առանձին դեպքերում՝ լիովին»,-գործակալությունը մեջբերում է Հաթչիսոնի խոսքը: Նշվում է, որ հեղուկացված բնական գազի համար նոր կարողությունների կառուցումը կտեւի մի քանի տարի, հարկ եղած ծավալով մատակարարումները կարելի կլինի իրականացնել տասնամյակի կեսերից ոչ շուտ: «Կարողությունների հետ կապված խնդիրները 2022 թվականին մեծ են, բայց մի քանի տարի անց հնարավորություններն իսկապես ցնցող կլինեն»,-ասել է LNG Allies-ի ղեկավարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս