Մալիում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
Ուկրաինան դիմել է Հնդկաստանին՝ խնդրելով դառնալ իր անվտանգությունը երաշխավորող երկրներից մեկը, ինչպես նաև մասնակցել երկրի վերականգնման գործընթացին:
Թեհրանը ողջունել է Եմենում հրադադարի՝ ևս երկու ամսով երկարաձգումը:
Հարավային Կորեան և ԱՄՆ-ն ավելի քան 4 տարվա ընթացքում անցկացրել են իրենց առաջին համատեղ զորավարժությունները՝ ամերիկյան ավիակիրի (ռազմանավ-խմբ.) մասնակցությամբ:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռումինիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է դիվանագետ Քեյթլին Էն Կավալեկին:
Աֆրիկայի դերը միջազգային ասպարեզում մեծանում է: Ռուսաստանը կզարգացնի հարաբերությունները այս մայրցամաքի պետությունների հետ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴախագահ Վլադիմիր ն Պուտինը:
Գերմանիայի հարավում գտնվող հանգստավայրի մոտ գնացքը դուրս է եկել ռելսերից, զոհվել է 4 մարդ, վիրավորվել 30-ը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ոստիկանության փոխանցած տվյալներին:
Ռուսական ՌԻԱ «Նովոստի» լրատվական գործակալության կայքն Ադրբեջանում անհասանելի է դարձել, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցը։
Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերը Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խմբի նիստի շրջանակում քննարկել և մերձեցրել են դիրքորոշումները սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողության հարցերի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի տարածքներով ճանապարհներով և երկաթգծերով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անվտանգ տեղաշարժի շուրջ:
Իրանը պատրաստ է շինանյութեր, մրգեր, բանջարեղեն, կոշիկ, ինչպես նաեւ կաշվե արտադրանք մատակարարել Ռուսաստանին: Այդ մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:
Մոսկվան պատրաստ է հացահատիկ մատակարարել դրա կարիքն ունեցող բոլոր երկրներին, սակայն համաշխարհային սովի դեմ արդյունավետ պայքարելու և պարենային անվտանգության խնդիրները լուծելու համար Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները պետք է չեղարկվեն։
Հանգստյան օրերին Չիկագոյում հրաձգության 32 դեպք է գրանցվել, որոնց ընթացքում 47 մարդ է վիրավորվել: Վիրավորներից ինն ավելի ուշ մահացել են:
Տեխասի նահանգի Արվեստի թանգարան ներթափանցած խուլիգանը մի քանի արտեֆակտ է վնասել, ինչի հետեւանքով հասցրել է ավելի քան 5 միլիոն դոլարի ընդհանուր վնաս: Հունիսի 2-ին այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը։
Վրաստանում տարեկան գնաճն ընթացիկ տարվա մայիսին կազմել է 13,3 տոկոս: Մեկ ամիս առաջ այդ ցուցանիշը կազմել է 12,8 տոկոս, ասված է Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայության՝ «Սաքստատի»՝ հունիսի 3-ին հրապարակված վիճակագրական տվյալներում։
Թուրքիան եւ ԵՄ-ն քննարկել են Ադրբեջանից եւ Թուրքմենստանից Եվրոպա գազի մատակարարումը Հարավային գազային միջանցքով (ՀԳՄ): Այդ մասին գրում է Milliyet թերթը:
«Սփյուռքում ապրող յուրաքանչյուր անհատ պարտականություն ունի կատարելու իր հայրենիքի նկատմամբ: Այս օրերին հայրենիքում լինելը, գոնե մեկ հոգով հանրահավաքի մասնակիցների թիվը մեծացնելը յուրաքանչյուր հայի պարտականությունն է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ շարժման տարբեր փուլերին Սփյուռքից մեր հայրենակիցները եկել և միացել են շարժմանը:
Արցախի իշխանությունները դեմ են, որ ԵՄ-ն համակարգի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները: «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ Արցախի իշխանությունները կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը Եվրամիությունը չպետք է մասնակցի: Նա մասնավորապես նշել է, որ հաշվի առնելով Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը և ռուսական խաղաղապահ առաքելության արդյունավետ դերակատարությունը՝ կարծում են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը չպետք է Եվրամիության համար դառնա բանակցությունների առարկա:
Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցները բացառում են պարենայն եւ հումանիտար մատակարարումները երկու կողմերին: Հունիսի 2-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Դանա Սպինանտը:
Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ։
Ռումինիայի, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի հինգ եվրոպական այլ երկրների եւ ԱՄՆ-ի զինվորականներ են մասնակցում Սմիրդան բնակավայրում (Գալացի գավառ) ՆԱՏՕ-ի Կենտրոնում ընթացող միջազգայն վարժանքներին: Հունիսի 3-ին այդ մասին հաղորդել է Ռումինիայի ռադիոն։
Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ադրբեջանի քարոզչական դաշտում կից լուսանկարն է տարածվում: Լուսանկարին կից գրում են, որ նշված վայրերում ժամանակին ադրբեջանցիներ են ապրել և, որ Նիկոլը խոստացել է իրենց վերադարձը «իրենց տները»:
Մերձավոր Արեւելքի երկրներում երկու ամիս է՝ չեն դադարում փոշու և ավազի ուժեղ մրրիկները, առնվազն չորս մարդ զոհվել, ավելի քան հազարը հայտնվել են հիվանդանոցներում: Այդ մասին հաղորդել է The Guardian թերթը: Հրատարակության տվյալներով՝ Իրաքի առանձին նահանգների իշխանությունները հուժկու փոշեմրրիկների պատճառով հարկադրված են եղել փակել դպրոցներն ու հաստատությունները, իսկ մայիսի 16-ին հայտարարել են արտակարգ դրության ռեժիմ: Քուվեյթի օդագնացության գերատեսչությունը դադարեցրել է ինքնաթիռների թռիչքները:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Նիդերլանդների արտգործնախարար Վոպկե Հոստրայը հեռախոսազրույց են ունեցել:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ հունիսի 8-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կայցելի Անկարա:
Ղրղզստանի եւ Տաջիկստանի զինծառայողների միջեւ փոխհրաձգությունը, որը հունիսի 3-ին սկսվել էր երկու պետությունների սահմանի ընդհանուր հատվածում, դադարել է: Այդ մասին հայտնել է Ղրղզստանի Ազգայն անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) Սահմանապահ ծառայությունը:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հունիսի 1-ին ԱՄՆ-ին ծանուցել է մշակույթի, գիտության, կրթության եւ ԶԼՄ-ների բնագավառում համագործակցության շուրջ հուշագրի գործողությունը դադարեցնելու մասին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Խոշոր հրդեհ եւ պայթյուններ են տեղի ունեցել Deepak Nitrite ընկերության քիմիական գործարանի տարածքում, որը գտնվում է Հնդկաստանի Հուջարաթ արեւմտյան նահանգում. տուժել է յոթ մարդ:
Բրազիլիայի Պեռնամբուկու նահանգում հեղեղումների հետեւանքով առաջացած սողանքներից զոհերի թիվը հասել է 127-ի: Այդ մասին հաղորդել է քաղաքացիական պաշտպանության գերատեսչությունը:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի Սահմանադրության Երկրորդ ուղղումը, որը երաշխավորում է հրազեն ունենալու իրավունքը, ինքնաբավություն չէ, եւ անհրաժեշտ է խստացնել դրա վերահսկողություն
Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ հունիսի 3-ին Մոսկվայում տեղի է ունենալու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը։