ՌԴ ու Իրանի արտգործնախարարները քննարկել են Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները, անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինային: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ։
«Հիմնական ուշադրությունը դարձվել է Իրանի միջուկային ամբողջական իրականացման վերսկսման շուրջ բանակցություններին, ինչպես նաև 2022 թվականի հունիսի 6-ին կայանալիք ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի նիստին »,- ասվում է հաղորդագրության մեջ։